Ջոն Հոլթի «Մանկական հիշողություններ» հոդվածի վերլուծություն

 Ջոն Հոլթի <<Մանկական հաջողությունները>> հոդվածին ծանոթանալով կարելի է առանձնացնել մի քանի դիտարկում:Հեղինակը հիմնականում զարգացնում է այն միտքը,որ մանկավարժության և առհասարակ երեխաների հետ շփման մեջ պետք է նրանց ազատ թողնել,անընդմեջ ցույց չտալ մեր լավագույն և իդեալական օրիանկը,քանի որ,ինչպես նշում է հեղինակը,երեխաները հաճախ հիվանդագին են տանում իրենց անգիտությունն ու անճկունությունը:Խաղի,գործիքի կամ որևէ այլ առարկայի,երևույթի նկատմամբ երեխան կարող է ունենալ այլ մոտեցում:Երեխայի մոտեցումը չի կարելի համարել սխալ միայն այն բանի համար,որ այն  տարբերվում է մեծերի կամ արդեն դրա ընդունված, ավանդական տարբերակից:Երեխան իր այլ,տարբերվող մոտեցմամբ կարող է հասնել իրի կամ երևույթի ճիշտ բացահայտմանը:

Մեկ այլ դիտարկում ևս.երեխան լավագույն արդյունքի կարող է հասնել այն դեպքում,երբ ինքն է ընտրում իր նպատակը,ինքնուրույն է ձգտում կատարել այն:Ինչպես հոդվածի հերոսուհի Լիզան սովորել էր կարդալ ինքնուրույն:Հայտնվելով իր նման երեխաների մեջ՝ նրա համար պարզ էր դարձել,որ կարդալ չիմանալը արատ չէ,ամոթ չէ և դրան կարելի է հասնել:

Ճամբարային օրերի մեկնարկը տրված է

Սեբաստացիների հետ օրերը շարունակվում են <<Մուտքի ճամբարի>>շրջանակներում:Ճամբարի առաջին օրը հագեցած էր,ինչպես նախորդ բոլոր օրերը:Մեդիաուրբաթից հետո մարմարյա սրահում գարնանային բույր էր մնացել:Փոքրիկ երաժիշտների շվիների նոտաները դեռ պարելով իջնում էին  պատշգամբից . <<դի~նգ-դո~նգ>>:

Ընդհանուր պարապմունքից հետո առավոտյան մարմնամարզությունը Հայկուհի Հովհաննիսյանի հետ օրվա լավագույն շարունակությունն էր:Մարմինը մարզելուց հետո հերթը մտքինն էր՝ շախմատ:Առնոլդ Ալեքսայանի հետ պարզեցինք,որ շախմատում աղջիկների ենթագիտակցության մեջ թագուհին ամենակարևորն է. տարբեր բարդ իրավիճակներում փորձում էինք ելք գտնել թագուհու միջոցով:Ավելի ուշ ընկեր Առնոլդը ժպտալով խոստովանեց, որ տղամարդիկ հոգեբանորեն ևս շատ են ճնշվում,երբ կորցնում են իրենց թագուհուն,տղա երեխաներն՝ անգամ արտասվում:

5 տարեկանների հետ մի քիչ խաղացինք,երգեցինք,պարեցինք:Լուսինե Փաշայանի ֆանտաստիկ հնարքներով փոքրիկ սովորողները միանգամից ներգրավվեցին երգ-խաղի մեջ՝այծին,գայլին,արջին բերելով արևմտյան դպրոց-պարտեզ:Օրվա ավարտին հետաքրքիր և արդյունավետ զրույց ունեցանք Մարիետ Սիմոնյանի հետ:Խոսեցինք մանկավարժության,մաքուր հայերենի,սովորողներին որպես անհատի մոտեցման մասին:Քննարկեցինք ճամբարի շրջանակներում մեր առցանց ուսուցման առաջադրանքներն ու անելիքներ:

Առաջին մեդիաուրբաթը


Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձ յուն է,գարուն է:

Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է:

Վերապատրաստման վերջին՝ չորրորդ օրը, խենթացած հետևում էինք կրթահամալիրի գարուն մեդիաուրբաթին: Գարուն էր ամենուր՝ մարմարյա սրահում,փոքրիկ երգիչերի ձայներում,սովորողների աչքերում,բոլորիս սրտերում:Իրար հետևից հնչեցին երգչախմբի գեղեցիկ երգերը.ամեն տեղ ճաշակ էր ու ներդաշնակություն:

Հետևելուց բացի վերապարաստման մասնակիցներով մեր մասնակցությունը ունեցանք մեդիաուրբաթին՝ երգեցինք ու պարեցինք այս օրերի ընթացքում սովորած ազգային երգերն ու պարերը:

Մեդիաուրբաթի ավարտից հետո ներկայացրինք մեր նախագծերը,քննարկեցինք: Նոր մտքերով ու առաջարկներով շարունակվում են օրերը սեբաստացիների հետ…

Թարգմանական,ճանաչողական նախագիծ

Նախագծի հեղինակ ՝ Մելքոնյան Անահիտ:

Նախագծի մասնակիցներ՝ միջին և ավագ դպրոցի սովորողներ:

Նախագծի նկարագրությունը՝ սովորողները թուրքերենի և ադրբեջաներենի հիմնական բառաֆոնդին և քերականությանը  տիրապետելուց հետո  սկսում են փնտրել առակներ, ասույթներ և կատարել թարգմանություններ: Թարգմանելուց հետո համեմատում են հայկական ասույթների հետ,գտնոմ լեզվամտածողության նմանություններ,բառացի կրկնվող արտահայտություններ:Կարելի է համացանցի միջոցով կապ ստեղծել Թուրքիայի հայ համայնքի տարեկիցների հետ: Նրանց հետ քննարկել թեման։

Նախագծի նպատակն է նպաստել լեզվին ավելի լավ տիրապետելուն, ավելի լավ ճանաչել հարևան ժողովուրդներին։

Նախագծի արդյունքում սովորողների մոտ զարգանում է համեմատելու կարողությունը, բարձրանում է լեզվին տիրապետելու մակարդակը,ստեղծվում են նոր և հետաքրքիր կապեր։

«Ավագ ընկերները փոխանցում են կրտսեր ընկերներին» ուսումանական նախագիծ

Նախագծի հեղինակ՝ Անահիտ Մելքոնյան:
Նախագծի մասնակիցներ՝2-3-րդ դասարանի սովորողներ:
Նախագծի նպատակը՝ ստեղծագործելու կարողության զարգացում, մեդիահմտությունների զարգացում, գետելիքներ փոխանցելու կարողության ձևավորում:
Նախագծի նկարագրություն՝ 2-րդ, 3-րդ դասարանի սովորողները բաժանվում են խմբերի:Խմբերին առաջարկվում են թեմաներ հեքիաթներ և հանելուկներ հորինելու համար կամ տրվում է հեքիաթի սկիզբը և առաջարկում շարունակել։ Հեքիաթներն ու հանելուկները սովորողները պատմում են նախակրթարանի և առաջին դասարանի սովորողներին:
Հանելուկները հարցնում են տանը ծնողներիին, ընտանիքի անդամներին, զուգահեռ պատրաստում են տեսանյութեր,մշակում,տեղադրում բլոգներում:
Նախագծի արդյունքներ՝ սովորողների մոտ զարգանում է բանավոր խոսքը,երևակայությունը, երևում է նրանց ՏՀՏ հմտությունները:

Օր երրորդ

Վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք բուռն քննարկումներով:Ուսուցման մեթոդների,ուսումնական նախագծերի,բլոգների հետ կապված աշխատանքները շատ ակտիվ են: Սեբաստական ոգով վարակված են վերապատրաստման բոլոր մասնակիցները. հեռախոսներում և համակարգիչներում հնչում են միայն վերջին օրերին սովորած ազգային երգերը:

Վերապատրաստման 2-րդ օր

Վերապատրաստման 2-րդ օրը ևս շատ հագեցած ու հետաքրքիր էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո դրական լիցքեր ստացանք և սկսեցինք ուսումնական ծրագիրը 3-րդ դասարանցիների հետ: Սովորողներից յուրաքանչյուրը ազատ մուտք էր գործում իր բլոգ, ինքնուրույն կատարում հանձնարարությունները:

Ժամը 16-ին մեկնարկեց վերապատրաստման 2-րդ մասը: Շարունակեցինք ծանոթանալ բլոգավարության կանոններին: Ուսուցման հետաքրքիր մաս էր կազմում ազգային երգ ու պարի ուսուցումը: Բոլորս մեծ ոգևորությամբ երգեցինք <<Թամզարա>> երգը,<<Առավոտ լուսո>> շարականը, սովորեցինք <<Թամզարա >> պարը: Սեբաստացիների հետ օրերը դառնում են ավելի ու ավելի հետաքրքիր:

Վերապատրաստման առաջին օր

Ես Մելքոնյան Անահիտն եմ: Ցանկանում եմ աշխատանքի անցնել «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրում: Կրթահամալիրն ընտրել եմ, քանի որ ինձ ծանոթ մնացած ուսումնական հաստատություններից այն առանձնանում է իր մոտեցմամբ, սովորողներին որպես անհատ ձևավորելու փորձով:
Շատ էի լսել կրթահամալիրի մասին, բայց, ինչպես ասում են. «լավ է մեկ անգամ տեսնել, քան շատ անգամ լսել»:
Այսoրը շատ հագցած էր: Օրը սկսվեց Հարավային դպրոցում 2-րդ դասարանցիների հետ:
Ինձ հենց սկզբից զարմացրեց այն, որ սովորողները վարժ աշխատում էին համակարգչով, տիրապետում էին տարբեր ծրագրերի, ազատ արտահայտում էին իրենց մտքերը՝ չվախենալով սխալվելուց:

Օրը շարունակեցինք Անահիտ Հարությունյանի հետ:
Վերապատրաստման շրջանակներում եղանք կրթահամալիրի բոլոր օղակներում: Հատկապես ինձ տպավորեց դպրոցների բաց, ընդարձակ, լուսավոր լինելը: Ծանոթացանք կայքի, ենթակայքների, էլեկտրոնային ամսագրերի հետ: Հետաքրքիր էր, որ բացի ուսուցիչներից սովորողներն էլ բլոգներ ունեն և կարողանում են նյութեր պատրաստել ու թողարկել:
Հուսով եմ, որ ես էլ կմիանամ այս մեծ ընտանիքին: