Մայիսի 23-ին Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներն իրականացրին համագործակցային նախագիծ Լուսագյուղի դպրոցի սովորողների հետ:Սովորողների հետ ծանոթանացանք, շրջեցինք դպրոցում, ընկերացանք և մեծ ոգևորությամբ նշեցինք ամենագեղեցիկ Համբարձման ծեսը: Էլ ի՞նչ ընկերներ, որ իրար հետ ճանապարհ չանցնեն: Լուսագյուղի սովորողների հետ հաղթահարեցինք Թուխ մանուկի բարձունքը:
Рубрика: Ճամփորդություններ
Ճամփորդապատումներ
Մովսեսյան Միքայել
Այսօր մենք հաղթահարել ենք բարձրունքը, գնացել ենք Արզական գյուղ:Բարձրացել ենք Դալար լճի կողքով մոտակա բլրակը: Խաղեր ենք խաղացել՝ «Մուկն ու կատուն, Պարանքաշոցի», օղակով խաղացել ենք: Բարձրացել ենք եկեղեցի, այնտեղ երգել ենք Հայր մեր, Հարավային կողմն աշխարհի:Ճամփորդությունը անցավ հետաքրքիր և ուրախ:
Շահվերդյան Արթուր
Մենք գնացել էիք Արզական: Այնտեղ մենք հաղթահարեցինք բարձունք, հավաքեցինք աղբ, խաղացինք խաղեր, երգեցին երգեր, պարեցինք պարեր և բարձրացանք եկեղեցի:
Ավագյան Անգելինա
Մենք այսօր գնացել էինք Արզական գյուղ՝ հաղթահարելու բարձունքը։Երգեցինք, պարեցինք, խաղեր խաղացինք։Եղանք Նեղուցի վանքում, որը շատ հին էր։Հետո ունեցանք ընդմիջում, մեր համով բրդուճները կերանք, հանգստացանք։Շատ հետաքրքիր, ուրախ-զվարթ ճամփորդություն էր։
Շիրինյան Հայկ
Մենք գնացել էինք ճամփորդության Արզականի լեռ բարձանալու։ Մենք գնում էինք ցեխերի մեջով։ Կերել ենք, պարել ենք, խաղացել ենք ու երգել ենք։
Բարձրացել ենք վերևի եկեղեցի։ Այնտեղ էլ ենք երգել։ Տեսել ենք կովեր։ Ճամփորդությունը շատ լավ էր։
Բարձունքի հաղթահարում
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ
Օրը՝ մայիսի
Ճամփորդության վայր՝ Լուսագյուղ

Նպատակ՝ բարձունքի հաղթահարում, կրթական փոխանակում, համբարձման ծեսի իրականացում
Պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Սուսաննա Ամբրոյան
Արզականի բարձունքին
Հարավային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ հաղթահարեցին Արզականի բարձունքը: Նեղուցի վանքում երգեցինք հոգևոր երգեր, խաղացինք ազգային խաղեր, ուսումնասիրեցինք տեղանքը, ունեցանք գունեղ և հագեցած օր:
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԶԱԿԱՆ, Ս․ ՆԵՂՈՒՑԻ ՎԱՆՔ

Վայրը՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)
Ճամփորդության ամսաթիվը՝ 21.04.2022
Մեկնումը դպրոցից՝ ժամը 9:30
Ժամանումը դպրոց՝ ժամը 16:00
Մեքենան /mercedes sprinter/ 35MA637
Վարորդը /Հովաննիսյան Գեղամ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ հայրենաճանաչություն, բարձունքի, արգելքների հաղթահարում, ճամփորդական հմտությունների զարգացում, շրջակա միջավայրի պահպանմանում ու բարելավում:
Անհրաժեշտ պարագներ՝
- Ուսապարկ
- ջուր
- Հեռադիտակ
- Կողմնացույց
- Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
- Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
- Թվային միջոցներ` ֆոտոխցիկ
- Աղբի տոպրակ, ձեռնոց
Ճանապարհի նկարագրություն
- Առաջին կանգառ՝ Արզական գյուղում
- Գյուղապետարանի մոտից Նեղուցի փողոցով քայլարշավ դեպի Նեղուցի վանք
- Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Երաժշտական դադար. հոգևոր երգերի կատարում վանքում
- Շրջակա միջավայրում էկոաշխատանք կազմակերպում
- Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
- Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
- Ազգային, զատկական խաղերի կազմակերպում
Տեսանյութեր՝
Նախապատրաստական աշխատանք՝
Արզական գյուղի, Նեղուցի վանքի մասին վերը նշված նյութերի ընթրեցում, ճամփորդական կանոնների վերհիշում, ճանապարհի քարտեզի պատրաստում google map ծրագրով, օրվա եղանակի մասին տեղեկության դուրս բերում համացանցից:
Ճամփորդություն դեպի Ժողովրդական արվեստի թանգարան
Մարտի 17-ին Հարավային դպրոցի 2.2 դասարանը, ճանաչողական- ճամփորդական նախագծով, եղավ Ժողովրդական արվեստի թանգարանում: Սովորողներն անչափ տպավորված վերադարձան ճամփորդությունից:
Սովորողների տպավորությունները Ճամփորդության մասին
Ճամփորդություն դեպի Ժողովրադկան արվեստի թանգարան
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 17-ին, ժամը՝
11։ 00-14:00
Վայրը՝ Ժողովրդական արվեստի թանգարան
Նպատակը՝ Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում այց Ժողովրդայան արվեստի թանգարան, ժողովրդական, ազգային իրերի, տարրերի, բաղադրիչների ուսումնասիրում, դիտարկում։ Մասնակցություն «Գորգանախշեր» կրթական ծրագրին։
Երթուղի՝

Վարորդ՝ Քիշմիրյան Հովիկ, հեռ․՝077 577683
Մակնիշ՝ Mersedece Sprinter 60 LT 077 (20 նստատեղ)
Պատասխանատու՝ Մելքոնյան Անահիտ
Օգնական՝ Սուսաննա Ալոյան
Խնդիրներ՝
- ուսումնասիրելու, դիտարկելու կարողության ձևավորում
- տեսածի, լսածի մասին կարծիք կազմելու կարողության զարգացում
- ազգային իրերը, տարրեը տարբերելու , ճանաչելու կարողության ձևավորում։
Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր
- թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
- ուսապարկ, ջուր, սնունդ
Ընթացքը՝ Սովորողների հետ կայցելենք Ժողովրդական արվեստի թանգարան։ Գիդի ուղեկցությամբ կշրջենք, կուսումնասիրենք ազգային իրերը, գորգերը, գորգանախշերը։ Կմասնակցենք «Գորգանախշեր» կրթական ծրագրին։ Սովորողերը փայտյա դետալների վրա կնկարեն, կգունավորեն գորգանախշերը:
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողների հետ կվերհիշենք՝ ինչպես պահել թանգարանում։ Կուսումնասիրենք հայկական ազգային տարազները, գորգանախշերը, համացանցից տեղեկություն կգտնենք գորգանախշերի մասին։ Համացանցից տեղեկություն կգտնենք նաև ճամփորդության վայրի մասին, կքարտեզգարենք։
Ամփոփում՝
Ճամփորդություն դեպի Ժողովրդական արվեստի թանգարան
Նախապատրաստական աշխատանք
Հեքիաթային օր Ջրվեժում
Հունվարի 27-ին Հարավային դպրոցի 2.2 ջոկատը, «Ձմեռային մարզական խաղեր» նախագծով , եղավ Ջրվեժի անտառապարկում: Ճամբարականները սահեցին, խաղացին ձմեռային խաղեր, մի լավ թրջվեցին և տաք թեյախմությամբ ավարտեցին հեքիաթային օրը:
Ճամփորդություն դեպի Mind Center կրթական կենտրոն
Հարավային դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականները, ըստ նախագծի, հեքիաթային, ուրախ օր անցկացրին Mind center կրթական կենտրոնում: Ճամբարականները իրականացրին Լեգո կոնստրուկտորների հավաքում, դիտեցին փոքրիկ պրեզենտցիա ռոբոտաշինության մասին,հավաքեցին ռոբոտ և ծրագրավորիցին: