Բանավոր մաթեմատիկա

Խաղում ենք մաթեմատիկական սուդոկու

Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:

Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին:

Դարակի վրա դասավորված են տարբեր չափի գրքեր: Ամենամեծ գրքից ձախ կա 20 գիրք և ամենափոքր գրքից աջ՝ 22 գիրք: Ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը ամենահին գրքի կողքերում են: Ո՞րն է դարակի գրքերի ամենափոքր հնարավոր քանակը: (A) 40 (B) 41 (C) 42 (D) 43 (E) 45

Կենգուրու մրցույթի առաջադրանքներ:

Բանավոր մաթեմատիկա

Ընտրությամբ գործունեությունը Հարավային դպրոցի 2.2 դասարանում ընտրել են 18 սովորող: Ունենում ենք շաբաթական երկու պարապմունք: Առաջադրանքները նախապես ընտրվում են և դրվում շաբաթվա աշխատակարգում, բլոգի համապատասխան բաժնում:

Առաջադրանքներում ներառում ենք բանավոր հաշիվ, մաթեմատիկական լաբիրինթոսներ, օրինաչափություններ, հետաքրքրաշարժ, խորամանկ խնդիրներ, գլուխկոտրուկներ, ռեբուսներ, մոգական քառակուսիներ, Կենգուրու մրցույթի և ֆլեշմոբի խնդիրներ:

Ծրագիրը՝ այստեղ:

Բաժինը՝ այստեղ:

Մասնակիցներ՝

  • Աբրահամյան Սաթենիկ
  • Արզականցյան Արեն
  • Առաքելյան Մանվել
  • Բաբաջանյան Անգելինա
  • Եսայան Էլինար
  • Թումասի Սոֆի
  • Հարությունյան Արայիկ
  • Հարությունյան Սյուզան
  • Նալբանդյան Էրիկ
  • Շիրինյան Հայկ
  • Պարսամյան Արմեն
  • .Խաչատարյան Գաբրիելա
  • Տերտերյան Յուրի
  • Մամիկոնյան Մարի
  • Մովսեսյան Միքայել
  • Նազարյա Սառա
  • Սմբատյան Սմբատ
  • Փիլիպոսյան Թերեզա

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատես

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մայիսի 10-13

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների 
1-5-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբեր

Համակարգողներ՝ Գրետա Բակունց, Լուսինե Պետրոսյան Գ․

Նպատակը՝

Խմբերի հետ արված աշխատանքների ամփոփումն է, սովորողների ձեռքբերումների ներկայացումը՝

Продолжить чтение «Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատես»

Բանավոր մաթեմատիկա 02․05-06․05․2022

Ընտրովի գործունեություն՝ բանավոր մաթեմատիկայի խմբի համար:

  1. 1-ից 6 թվերը լրացրու՛ դատարկ վանդակներում այնպես, որ մեծ ուղղանկյան  յուրաքանչյուր հորիզոնական և ուղղահայաց տողում, ինչպես նաև փոքրիկ ուղղանկյունների մեջ, այդ թվերը չկրկնվեն։

Продолжить чтение «Բանավոր մաթեմատիկա 02․05-06․05․2022»

Բանավոր մաթեմատիկա. 14-18.03

1.Մարինեն ունի 3 եղբայր և 2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:

2.Աննայի, Հասմիկի և Մարիի համար մայրիկը գնեց շրջազգեստներ: Աննայի շրջազգեստը ոչ կանաչ է, ոչ էլ կարմիր: Մարիինը` ոչ դեղին, ոչ էլ կարմիր, Հասմիկը` ոչ կանաչ, ոչ դեղին:
Աղջիկների շրջազգեստներն ի՞նչ գույնի են:

3.Քանի՞ ձևով կարելի է 10 ուլունքը շարել 4 թելի վրա, որ յուրաքանչյուր թելի վրա լինի կենտ թվով ուլունք:

4.Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:

5. Ես 15 և 25 թվերի միջև ընկած զույգ թիվ եմ: Այդ միջակայքում ինձնից փոքր միայն մեկ զույգ թիվ կա:

6.Զատիկն ունի 6 ոտք, սարդն ունի 8 ոտք: Քանի՞ սարդը կունենա այնքան ոտք, ինչքան 4 զատիկը

Բանավոր մաթեմատիակա 28-04․02

Լուծի՛ր ռեբուսը։

  • . Գոհարը բակում՝ գետնին, կավճով նկարում է մեծ աղյուսակ և թվեր գրում դրա վանդակներում (տե՛ս նկարը): Նա սկսում է ցատկել 1 թվով վանդակից և ամեն հաջորդ ցատկը միշտ կատարում դեպի այն վանդակը, որի թիվը 3-ով մեծ է նախորդ վանդակի թվից: Ամենամեծը ո՞ր թվով վանդակը կլինի, ուր Գոհարը նման ձևով կցատկի: (A) 11 (B) 14 (C) 18 (D) 19 (E) 24
  • Կարինեն ունի նկար 1-ում բերված 7 կտորները՝ յուրաքանչյուրից մեկական: Նա օգտագործեց դրանցից մի քանիսը (առանց կտորներն իրար վրա դնելու) նկար 2-ում բերված ժապավենն ամբողջությամբ ծածկելու համար: Ամենաշատը քանի՞ կտոր կարող է օգտագործել Կարինեն։ (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7
  • Սաթենիկը լրացնում է նկարը՝ ուղղանկյունների մեջ գրելով 1, 2 կամ 3 թվանշաններն այնպես, որ բոլոր ուղղանկյունները, որոնք ունեն ընդհանուր գիծ, պարունակեն տարբեր թվանշաններ: Երկու ուղղանկյուններ արդեն լրացված են (տե՛ս նկարը): Որո՞նք են «?» նշանով երկու ուղղանկյուններում գրված թվանշանները: (A) երկուսն էլ՝ 2 (B) մեկը՝ 1, իսկ մյուսը՝ 2 (C) մեկը՝ 2, իսկ մյուսը՝ 3 (D) մեկը՝ 1, իսկ մյուսը՝ 3 (E) երկուսն էլ՝ 1
  • Ամեն անգամ, երբ կենգուրուն ցատկում է յոթ աստիճան վերև, ճագարը ցատկում է երեք աստիճան ներքև (տե՛ս նկարը): Ո՞ր համարով աստիճանի վրա նրանք կհանդիպեն: (A) 53 (B) 60 (C) 63 (D) 70 (E) 73