Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամկետը՝ Մարտի 25-02.04
Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը դարձնել հետաքրքիր, զարգացնել բանավոր խոսքը, մեդիահմտությունները, երևակայան, ստեղծական միտքը, բնության ուսումնասիրում։
Նախագծի ընթացքը՝
«Գարունն իմ աչքերով»՝ վերնագրով գրի՛ր փոքրիկ նկարագրություն։ Ինչպիսի՞ն է գարունը, Ի՞նչ է հիշեցնում կամ ի՞նչ գույն ունի։ Ինչպիսի՞ գարուն ես սիրում։Ի՞նչ է տեղի ունենում գարնանաը։ Նկարագրությունը հրապարակի՛ր քո բլոգում, հղումն ուղարկի՛ր։ Ցանկության դեպքում կարողես ձայնագրել։
Ընտանեկան ճամփորդություն՝ Եթե ճամփորդելու ես, տեսագրի՛ր, պատմի՛ր վայրի մասին, կիսվի՛ր տեսարժան լուսանկարներով։ Հրապարակի՛ր բլոգումդ, հղումը ուղարկի՛ր։
Ընթերցանություն՝ Ընկերներիդ հետ բլոգումդ մի քանի նախադասությամբ կիսվի՛ր այն գրքի կամ հեքիաթի մասին, որը ընթերցում ես։ Պատմի՛ր հեքիաթի, հերոսների մասին։ Խորհուրդ կտա՞ս ընկերդ էլ կարադա, ինչո՞ւ։
Զատկատոն, զատկական խաղեր, ուտեստներ, պատարաստություններ՝պատրաստի՛ր հետաքրքիր հարցազրույց զատկատոնի մասին։ Հարցազրույցը անցկացրո՛ւ ընտանիքի անդամների հետ։ Ինչպե՞ս են պատրազտվում Զատկատոնին, ի՞նչ խորհուրդ ունի, ե՞րբ են նշում, ի՞նչ ուտեստներ են պատրաստում։ Ինչպե՞ս եք դու պատրաստվում Զատկատոնին, ի՞նչ ուտեստներ է պատրաստում մայրիկը կամ տատիկը , ինչո՞ւ հենց այդ ուտեստները։Տեսագրի՛ր, ձայնագրի՛ր հրապարակի՛ր Soundcloud-ում, հղումը՝ քո բլոգում և ուղարկի՛ր։
Սիրելի սովորող ընտրի՛ր թեմաներից մեկը և կատարի՛ր, հղումը ուղարկի՛ր։ Եթե ունես ավելի հետաքրքիր տարբերակ հանգիստը անցկացնելու, տեսագրի՛ր, հրապարակի՛ր բլոգումդ, կիվի՛ր մեզ հետ։