Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի

Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի

Հետաքրքիր էր ծանոթանալ առաջարկվող նյութին: Որպես հիմնական իմաստ կառանձնացնեմ հետևյալ միտքը՝ սովորողը իրեն առաջարկվող հմտությունները, գիտելիքները ավելի արագ է յուրացնում, երբ ունենում է դրանք հետազոտելու, ուսումնասիրելու ազատություն: Ծնողը,ուսուցիչը պետք է լինեն օգնողի, ուղղություն տվողի դերում:

Մենք հաճախ գերագնահատում ենք մեզ՝ թերագնահատելով երեխայի կարողությոնները և չենք վստահում:

Սովորելու ընթացքը պիտի լինի բնական, սովորողի կողմից որպես սեփական հայտագործության արդյունք: Գրառման մեջ հետաքրքիր ձևով էր ներկայացվում սովորղների կոտորակների թեմայի յուրացումը, երբ ուսուցիչը առաջարկեց 5 կոնֆետը բաժանել 3 հոգու մեջ: Նրանք կարողացան ճիշտ կողմնորոշվել,իսկ երբ արդեն թեմային ծանոթանում են, սկաումեն խճճվել կանոնների և սահմանումնեի մեջ.«Եթե երեք կոնֆետ ունեք և սուզում եք դրանք հավասարապես բաժանել հինգ մարդու միջև, ինչպե՞ս կանեք այդ: Նրանց մեծ մասը մտածում էր սա անելու մեկ կամ մի քանի տարբերակի մասին: Բայց կոտորակներն անցնելուց և սովորելուց հետո, երբ պետք էր մտածել սրա մասին, իբրև մի խնդրի, որը պիտի լուծվի կոտորակներ օգտագործելով, նրանց մեծ մասն արդեն չէր կարողանում անել դա: Իրականության և սթափ մտքի ու հնարամտության փոխարեն հիմա նրանք «կանոններ» ունեին, որոնք իրենք հազվադեպ էին կարողանում պահպանել կամ հիշել, թե ինչպես կիրառել»: