Ամանորյա նախագիծ

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 1- հունվարի 5
Մասնակիցները՝ 
Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Ամանորի ծեսի նախապատրաստում

Ամանորը տարբեր երկրներում
Տոնական խոհանոց
Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
Ամանորյա ավանդույթները Հայաստանում
Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
Տոնի խորհուրդը:

Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
  • Ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման աղբյուրները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Պարզաբանել, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:

Ընթերցանության համար նախատեսվող նյութեր.

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

Ծեսի մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած երկու տարիներից: Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները:

Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ վերը նշված տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:

Առաջին խումբը տեղեկություններ է հավաքում տարբեր երկրներում տոնի անցկացման մասին: Հավաքած տեղեկությունները, վերլուծում, ընտրում իրենց կարծիքով ամենահետաքրքիր ու ներկայանալի մասերը,  ստեղծում են էլեկտրոնային ժողովածու և ներկայացնում ընկերներին /ներկայացման ձևն իրենք են ընտրում, քանի որ արդեն մի շարք համակարգչային ծրագրերի են տիրապետում/:

Երկրորդ խումբը կենտրոնանում է Հայաստանում տոնի անցկացման առանձնահատկությունների, սովորությունների ու ավանդույթների վրա: Այս գործունեության ընթացքում նրանց անհրաժեշտ կլինի ձայնագրիչ, ֆոտոխցիկ, կօգտվեն որոնողական կայքերից, գրականությունից /Տ. Հայրապետյան գրադարան/:

Խմբի անդամները հարցազրույցներ կվարեն, տեսաֆիլմեր կնկարահանեն, համացանցից ու տարբեր գրականությունից տեղեկություններ կհավաքեն թեմայի շուրջ: Կստեղծեն մեդիափաթեթ և կներկայացնեն ընկերներին:

Խոհանոցային գործունեությունը ամեն տարի Ամանորյա ծեսի անբաժանելի մասն է կազմում: Ավանդական տարեգաթան ու ասիլ-վասիլները, ինչպես միշտ, կթխեն խմբով՝ դպրոցում:

Ընտանեկան նախագծի մեջ ներառել եմ նաև «Տոնական խոհանոց» բաժինը: Այն կներկայացվի ֆիլմաշարի տեսքով: Սովորողը ծնողի օգնությամբ պատրաստում է որևէ տոնական ուտեստ, նկարահանում ընթացքը: Արդյունքում հետաքրքիր ֆիլմաշարեր կստեղծվեն, որտեղ կներկայացվեն հետաքրքիր բաղադրատոմսեր:

Հաջորդ խումբն էլ կզբաղվի Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի կարաոկեներ ստեղծելով:

Ամանորյա ծեսի նախապատրաստական աշխատանքների մեջ է  մտնում նաև սրահի, դասարանի, տոնածառերի ձևավորումը: Նախագծային օրերի  ընթացքում կպատրաստենք ինքնաշեն խաղալիքներ՝ ձեռքի տակ եղած տարբեր նյութերով: Սովորողների մի խումբ համացանցից կգտնի հետաքրքիր տեղեկություններ ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ՝ պատրաստելու վերաբերյալ, կընտրեն լավագույնները:

Կմասնակցենք դպրոցի ընդհանուր սրահի ձևավորմանը:

Մեդիաբացիկների ստեղծում: Ամեն տարի սովորողները ստեղծում են էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ համակարգչային տարբեր ծրագրերով: Բացիկները տոնական օրերին սովորողը կտեղադրի իր բլոգում՝ որպես շնորհավորանք:

Ինչպես միշտ, այս ուսումնական տարում էլ կրթահամալիրում Ամանորյա ծես կիրականացվի: Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: Ծեսին կհրավիրենք ծնողներին, ովքեր անմիջականորեն կդառնան տոնախմբության մասնակիցներ:
Կայցելենք թատրոն՝ դիտելու ամանորյան ներկայացում:

Ամփոփում՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s