«Կաքավիկ» ռադիոյի նոր եթերաշրջանում թողարկումները տեղեկատվական են. սովորողներն ընտրում են թեման՝ ըստ իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների: Այս թողարկմանը ներկայանում է Արիելան: Քանի որ նա երազում է դառնալ անասնաբույժ, կպատմի շատ հետաքրքիր փաստեր շների,կրիաների և թութակների մասին: