Բանջարեղենի օգտակարության մասին

Բանջարեղեն են համարվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղներն ու ընձյուղներն օգտագործվում են սննդում: Առողջ ապրելակերպի նախապայմաններից մեկը շատ բանջարեղենի օգտագործումն է:  Բանջարեղենը անփոխարինելի, համեղ եւ շատ օգտակար սննդամթերք է, իսկ սննդային արժեքն էլ պայմանավորված է նրանց մեջ պարունակվող դյուրամարս նյութերով: Բանջարեղենը պարունակում է շատ ջուր, օրինակ՝ հազարի տերեւներում` 96 տոկոս, կարտոֆիլի պալարներում` 80 տոկոս եւ այլն: Բանջարեղենը հարուստ է վիտամիններով, հանքային աղերով, սպիտակուցներով, տարբեր տեսակի օրգանական թթուներով, ածխաջրերով։

Բանջարեղենի սննդային արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել եւ եփել: Բանջարեղենը օգտագործելուց առաջ մասնագետները հորդորում են լավ լվանալ սառը հոսող ջրի տակ, քանի որ նրա մակերեսը կարող է ախտահարված լինել մանրէներով: Արմատապտուղներն ու կարտոֆիլը պետք է մինչև կեղևազրկելը լավ լվանալ, իսկ կեղևազրկելուց էլ անհրաժեշտ է շատ բարակ շերտով հանել կեղևը, քանի որ վիտամիններն ու հանքային աղերը գտնվում են անմիջապես կեղևի տակ: Մաքրած բանջարեղենը անհրաժեշտ է 1 անգամ էլ լվանալ եւ միայն դրանից հետո մանրացնել, այն էլ` ոչ փոքր չափերով, քանի որ խոշոր կտրտած բանջարեղենը մանր կտրտածից ավելի շատ վիտամին է պարունակում: Գերադասելի է բանջարեղենը մաքրել եւ մանրացնել օգտագործելուց կամ եփելուց առաջ: Մատղաշ բանջարեղենները՝ վարունգը, բողկը, գազարը, խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել կեղևով: Անհրաժեշտ է հիշել, որ բանջարեղենը երկար պահելիս կամ ջերմային մշակման ենթարկելիս վիտամին C-ն արագ քայքայվում է, այդ իսկ պատճառով ավելի օգտակար է թարմ եւ հում բանջարեղենը: Բանջարեղենը կանոնավորում է մարդու նյարդային, մարսողական համակարգերի եւ այլ օրգանների գործունեությունը, մեծացնում օրգանիզմի դիմադրողականությունը մի շարք հիվանդությունների հանդեպ, իսկ բանջարեղեններից սոխը եւ սխտորը ունեն հականեխիչ եւ մանրէասպան հատկություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s