Բանջարեղեն են համարվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղներն ու ընձյուղներն օգտագործվում են սննդում: Առողջ ապրելակերպի նախապայմաններից մեկը շատ բանջարեղենի օգտագործումն է: Բանջարեղենը անփոխարինելի, համեղ եւ շատ օգտակար սննդամթերք է, իսկ սննդային արժեքն էլ պայմանավորված է նրանց մեջ պարունակվող դյուրամարս նյութերով: Բանջարեղենը պարունակում է շատ ջուր, օրինակ՝ հազարի տերեւներում` 96 տոկոս, կարտոֆիլի պալարներում` 80 տոկոս եւ այլն: Բանջարեղենը հարուստ է վիտամիններով, հանքային աղերով, սպիտակուցներով, տարբեր տեսակի օրգանական թթուներով, ածխաջրերով։
Продолжить чтение «Բանջարեղենի օգտակարության մասին» →