Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 20, ժամը՝ 09։30-ից

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ, 4-րդ դասարանի սովորողներ
Համագործակցող դասավանդողներ՝ Լյովա Սարգսյան
և Անահիտ Մելքոնյան

Նպատակը՝

  • Սովողների մոտ  գործնական  կարողությունների,   ինչպես նաև    թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում
  • երկարության և զանգվածի չափման միավորների վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կարողությոններիձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սովորելու պատրաստակամություն
  • Մեծացնել սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։

Նախագծի ընթացքը
Գործնական աշխատանք 1․

Հարավային դպրոցի բուժկետում 3-4-րդ դասարանի սովորողների հետ միասին, կկազմակերպենք մաթեմատիկայի բացօթյա դաս, որի ժամանակ
4-րդ դասարանի սովորողները իրենց կրտսեր ընկերներին կօգնեն չափերիզի միջոցով չափել իրենց հասակը և այն արտահայտել երկարության տարբեր չափման միավորներով։ Այնուհետև ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգերը կհաշվեն իրենց հասակների տարբերությունը։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն երկարության չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Գործնական աշխատանք 2․
4-րդ դասարանի  սովորողները իրենց կրտսեր ընկերներին կօգնեն կշեռքի միջոցով պարզել իրենց զանգվածը և այն արտահայտել զանգվածի տարբեր չափման միավորներով։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն զանգվածի չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորղների մոտ  գործնական  կարողությունների,   ինչպես նաև    թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում
  • երկարության և զանգվածի չափման միավորների վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Սովորողները գործնական աշխատանքների հիման վրա կազմած խնդիրները կտեղադրեն իրենց բլոգներում
  • Ֆոտոշարի և տեսաֆիլմի տեսքով գործնական աշխատանքների արդյունքերի ներկայացում

Ամփոփում՝

Եղանակը երկրի վրա

Արեգակի շուրջ պտտվելիս երկրագնդի կամ Հարավաին բևեռն է հակված դեպի Արեգակը, կամ Հյուսիսային բևեռը։ Երբ Հյուսիսային բևեռն է հակված դեպի Արեգակը, Հյուսիսային կիսագնդում ամառ է, Հարավայինում ՝ ձմեռ և հակառակը։

Երկրագնդի վրա կան տեղեր, որտեղ տարվա չորս եղանակի հերթագայումը չկա։ Օրինակ՝ Երկրագնդի կենտրոնական մասում ամբողջ տարին շոգ է, իսկ բևեռներում այնքան ցուրտ է, որ սառույցը երբեք չի հալվում։

Продолжить чтение «Եղանակը երկրի վրա»

Խաղողհավաք Գետաշենում

Հոկտեմբերի 14-ին Հարավային դպրոցի երրորդ և առաջին դասարանի սովորողները Արմավիրի մարզում էին: Գետաշեն գյուղում իրականացրինք խաղողհավաքի նախագիծ, կատարեցինք Կոմիտասյան երգեր գյուղի կենտրնական հրապարակում:

Գինու պատրաստում

Այսօր երրորդ դասարնի սովորողները շարունակում են խաղողհավաքի նախագիծը: Խաղողհավաքին հաջորդում է գինու պատրաստումը կրթահամալիրի Քոլեջի Խաղողի և գինու դպրոցում: Ընկեր Արտակի հետ ունեցանք զրույց խաղողի, գինու մասին, շրջեցինք տարածքում, ծանոթացանք գործիքներին, գինու պահամաններին, մառանին:Մեր հավաքած խաղողը մաքրեցինք, մշակեցինք և թողեցինք պահամանում, իմացանք, որ 7-ից 10 օր խմորումից հետո այն կդառնա գինի:

«Կաքավիկ» ռադիո #5

«Կաքավիկ» ռադիոյի նոր եթերաշրջանում թողարկումները տեղեկատվական բնույթի են. սովորողներն ընտրում են թեման՝ ըստ իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների: Հինգերորդ թողարկմանը ներկայանում է Անգելինայի ընտանեկան դպրոցը: Անգելինան և քույրիկը՝ Մարին, կպատմեն աշխարհի ամենատարօրինակ ուտելիքների մասին:

Տեղեկություններ խաղողի մասին

Նախապատրաստվում ենք դեպի Գետաշեն խաղողաքաղին: Սովորողները համացանցից դուրս են բերում տեղեկություններ խաղողի մասին, նկարում խաղող paint ծրագրով և տղադրոիմ ահատկան բլոգներում:

Հովսեփյան Ալեքս

Ավագյան Անգլինա

Շիրինյան Հայկ

Խաչատրյան Գաբրիելլա

Առաքլյան Մանվել

Արզականցյան Արեն

Աբրահամյան Սաթենիկ

Մարկոսյան Արիելա

Շահվերդյան Արթուր

Թումասի Սոֆի

Նալբանդյան Էրիկ

Տերտերյան Յուրի

Պարսամյան Արմեն

Հարությոնյան Սյուզան

Հովհաննիսյան Վարդան

Եսայան Էլինար

Ավետիսյան Անահիտ

«Կաքավիկ» ռադիո #4

«Կաքավիկ» ռադիոյի նոր եթերաշրջանում թողարկումները տեղեկատվական բնույթի են. սովորողներն ընտրում են թեման՝ ըստ իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների: Չորրորդ թողարկմանը ներկայանում է Էրիկը: Նա կպատմի դելֆինների մասին, քանի որ շատ է սիրում այս բարի ու խելացի կենդանիներին:

Բանավոր մաթեմատիկա 10-14.10

Երեք հարկանի բուրգ կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ (տե՛սնկարը): Այդպիսի յոթ հարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ է անհրաժեշտ:

Продолжить чтение «Բանավոր մաթեմատիկա 10-14.10»

Շաբաթվա աշխատակարգ․ 03-07.10.2022

Իրականացվող նախագծեր՝

Մայրենի՝ ընթերցանության նյութեր՝ «Աշուն օր»,, «Աստղեր», Աթաբեկ Խնկոյան «Մկների ժողովը», /Ընթերցարան 1.docx

Продолжить чтение «Շաբաթվա աշխատակարգ․ 03-07.10.2022»