Ռոդարիական հնարքների կիրառումը կրտսեր դպրոցում. մասնագիտական զարգացման սեմինար
Մանկավարժական ճամբարի ընթացքում մասակցել եմ սեմինարին, որի ընթացքում կարդացել, քննարկել ենք Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկը , ներկայացվող հնարքները: Ծանոթացել ենք ռոդարիական հնարքներին, դրանց գործնական կիրառություն.
Ռոդարիական հնարքները՝
Լիմերիք՝
Մոռացկոտ քիթը բերանի խաչմերուկում հադիպեց իջնող արցունքին և չհիշեց նրա անունը:
Ստեղծագործական երևակայության երկադամության հնարքը կիրառելու արդյունքում ծնվեց «Ծիածանահամ խաղաղություն» բառակապակցությունը, որն էլ դարձավ հորինուկի վերնագիր:
«Ծիածանահամ խաղաղություն»
Խաղաղությունը վերջապես եկավ: Եկավ ծանր-ծանր, մռթմռթալով, բարձր հազալով թակեց դուռը ու կանչեց.
_Դե՛, բացե՛ք, այդքան շատ էիք սպասում չէ՞: Կանչել եք ու չեք դիմավորում:
Փոքրիկ մարդուկները վազեցին դեպի դուռը. այնքա՜ն էին սպասել: Հանկարծ նրանցից մեկը գոռաց.
-Ա՜յ քեզ խաղաղություն, ծիածանի հոտ ունի, համն էլ հաստատ ծիածանի կլինի: Նրանք սկսեցին անհագորեն ուտել ծիածանի համ ունեցող խաղաղությունը: Խաղաղությունը խուտուտ ուներ: Երբ ամեն պատառ պոկում էին իրենից, քրքջում էր շատ բարձր, նա երջանիկ էր, չէ՞ որ հենց ուտելու, վայելելու համար էր: Բայց շուտով մարդիկ հոգեցին այս ամենից. ՜խաղաղության համն էլ, հոտն էլ դարձավ սովորական, և շուտով սկսեցին նույնիսկ չնկատել խաղաղությանը…