Հատված
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հարցեր և առաջադրանքներ
1.Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ _________________ վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար __________________։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ __________։
Երկիր քուն դրավ,
Եվ _________________________ թռավ։
2.Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
____________________________ տերև
____________________________ ամպ
____________________________ օդ
____________________________եղանակ
____________________________ օր
3.Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:
4․ Պատմի՛ր դպրոցի այգու աշնան մասին և նկարի՛ր։