«Կաքավիկ» ռադիո #2

«Կաքավիկ» ռադիոյի նոր եթերաշրջանում թողարկումները տեղեկատվական բնույթի են. սովորողներն ընտրում են թեման՝ ըստ իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների: Երկրորդ թողարկմանը ներկայանում է Սյուզանը: Նա պատմում է դինոզավրերի մասին, քանի որ հետաքրքրված է այն ամենով, ինչն իրենց առաջ է եղել և ինքը չի տեսել:

Շաբաթվա աշխատակարգ. 26-30.09

Իրականացվող նախագծեր՝

  1. «ԵՍ» ուսումնական նախագիծ
  2. «Տիեզերք» ուսումնական նախագիծ
  3. «Կաքավիկ» ռադիո․
  4. Բլոգուսուցում

Մայրենի՝ ընթերցանության նյութեր՝ «Առուն», «Ճանապարհորդություն դեպի Լուսին», «Լուսին», «Աստղեր»/Ընթերցարան 1.docx

Մաթեմատիկա՝   բազմապատկման, բաժանման աղյուսակ:
Խնդիրների կազմում, լուծում: Թվերի գրություն, միավոր, տասնավոր, հարյուրավոր:

Ընտրությամբ գործունեություն՝
Բանավոր մաթեմատիկա

Ես և շրջակա աշխարհ՝ «Տիեզերք» ուսումնական նախագիծ, քննարկում, լուսնկ , աստղերի մասին,պարտիզպուրակային աշխատանքներ. բակի ծաղիկների ջրում:
Միջավայրի խնամք՝ ջերմոց-ծաղկանոցի խնամք, նոր բույսի տնկում

Մարմնակրթություն՝ Էստաֆետային խաղեր, հեծանվավարություն:
Լող՝ Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանում

Տեխնոլոգիա՝ սովորողները նկարում են «Ճանապարհորդոթյյն դեպի լուսին» թեմայով նկար:

Երկարացված օրվա կազմակերպիչներ՝

Երգ՝ Մարիամ Մնացականյան

Շախմատ՝ Առնոլդ Միքայելյան

Ռուսերեն՝ Վիկտորյա Հովսեփյան

Անգլերեն՝ Աննա Գանջալյան

Դասացուցակ