Նախագծի մասնակիցներ` Հարավային դպրոցի երրրորդ դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ:
Ժամկետը` շարունակական
Նախատեսվում է` ամսական 3 -ից 4 ռադիոթողարկում։
Նպատակը՝ նպաստել մայրենի լեզվով բանավոր խոսքի զարգացմանը, կարողանալ լսել և հասկանալ սեփական սխալները: Հարստացնել գիտելիքները: Նպաստել ընտանեկան դպրոցների մասնակցությանը ուսումնական ծրագրին։
Խնդիրը՝
- Ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքի ձևավորում:
- Ծրագրին ընտանեկան դպրոցի մասնակցության ակտիվացում։
- Մեդիահմտությունների զարգացում։
Ընթացքը՝
Յուրաքանչյուր թողարկման ժամանակ ներկայանում է մեկ ընտանիք։ Սովորողն ընտանիքի անդամների հետ համատեղ քննարկման արդյունքում ընտրում է որևէ տեղեկատվական նյութ՝ իր ցանկացած թեմայով, ուսումնասիրում, կազմում տեքստ ռադիոյի համար, նյութը հրապարակում բլոգում։ Տեքստը սովորողը ընթերցում է ընտանիքի անդամների հետ, կարող է լինել նաև երկխոսության, հարց ու պատասխանի տեսքով։Ամսվա ընթացքում ունենում ենք 3-ից 4 թողարկում: Ռադիոնյութի ունկնդրում ենք դասարանում, քննարկում, սովորողները հարցեր են տալիս օրվա մասնակցին:
Ռադիո թողարկումները կամբողջացնեմ և կթողարկեմ սովորողների բլոգներում, դասարանակիան բլոգում, Հարավային դպրոցի ենթակայքում:
Ամառային արձակուրդների ընթացքում ռադիոյի թողարկումը կլինի շարունակական: Շեշտը կդրվի նաև սովորողների մեդիահմտությունների զարգացման վրա:
Մասնակիցներ (ըստ ամիսների)՝ Սեպտեմբեր՝ Սյուզան, Էլինար, Հայկ, հոկտեմբեր՝ Արեն, էրիկ, դասարանական, Անգելինա, նոյեմբեր՝ Մանվել, Արիելա, Էրիկ, դասարանական, Սոֆի դեկտեմբեր՝ Սաթենիկ, Միքայել , դասարանական, Սոֆի, հունվար՝ Գաբրիելլա, Վարդան, Միլենա, դասարանական փետրվար, Յուրի Արթուր, Անահիտ, մարտ՝ Գաբրիելլա, Էրիկ, Սառա, Սաթենիկ, ապրիլ՝ Ալեքս, Արմեն, ,Արիելա , Սյուզան, Արեգ, մայիս՝ Անահիտ,Սմբատ, Էլինար, Արեն։
One thought on “«ԿԱՔԱՎԻԿ» ՌԱԴԻՈ”