Առուն

Մեր այգու անուշ հոտով:

Մեր այգու դռան մոտով
Գնում է մի ջինջ առու,
Մեր այգու անուշ հոտով
Գնում է հեռու՜, հեռու՜:


Գնում է ու չի քնում,
Չի քնում բոլոր տարին,
Գնում է, գնում, գնում,
Խառնվում Որոտանին:

Ափերին ծառ ու ծաղիկ,
Հատակին ոսկի ավազ,
Գնում է ալիք-ալիք,
Հասնում է մինչև Արազ:

Հյուսվում է Արազի հետ,
Նրա հետ մտնում է ծով,
Մեր այգու ցողերի հետ,
Մեր այգու անուշ հոտով:

Մեր այգու դռան մոտով
Գնում է մի ջինջ առու,
Մեր այգու անուշ հոտով
Գնում է հեռու՜, հեռու՜: