Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.
1)Ինչպե՞ս երեք հատ 5-երի միջոցով ստանալ 4:
2) Հինգ հատ 1-երի միջոցով ստանալ 100:
3) Վեց 9-երի միջոցով ստանալ 100:
4) Հինգ հատ 5-երով ստանալ 31:
5) Հինգ հատ 4-ներով ստանալ 55:
1․Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին խոհանոց ձու ներկելու: Ընդամենը քանի հոգի գնաց ձու ներկելու:
2.Մարինեն ունի 3 եղբայր և 2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:
3.Աննայի, Հասմիկի և Մարիի համար մայրիկը գնեց շրջազգեստներ: Աննայի շրջազգեստը ոչ կանաչ է, ոչ էլ կարմիր: Մարիինը` ոչ դեղին, ոչ էլ կարմիր, Հասմիկը` ոչ կանաչ, ոչ դեղին: Աղջիկների շրջազգեստներն ի՞նչ գույնի են:
1.Մայրիկը գնեց 13 կոնֆետ: Հետո ավելացրեց ևս 19 կոնֆետ: Մայրիկն ամենաքիչը քանի՞ կոնֆետ պետք է ավելացնի, որ կարողանա կոնֆետներըը հավասարապես բաժանել վեց երեխաների միջև:
2. Ո՞րն է ավելորդ:
17, 27, 37, 7, 57:
42, 36, 43, 78:
59, 69, 68, 64;
3.Զատիկն ունի 6 ոտք, սարդն ունի 8 ոտք: Քանի՞ սարդը կունենա այնքան ոտք, ինչքան 4 զատիկը:
4.Նկարում տրված պատկերը կազմված է փոքրիկ միանման քառակուսիներից։ Ամենաքիչը քանի՞ այդպիսի քառակուսի է պետք ավելացնել այդ պատկերին, որ ստացվի քառակուսի։
