Ուսումնական ամառ

Մասնակիցներ ` 2.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ Ամառային արձակուրդները անցկացնել հետաքրքիր և ուսումնական։ Զարգացնել և ամրապնդել կարդալու, մտածելու, ստեղծագործելու կարողությունները, արձակուրդի ընթացքում վերհիշել սովորածը և ամրապնդել:

Ժամկետը՝ մինչև ամառային արձակուրդի ավարտը:

Խնդիրները՝

  • վերհիշել ուսումնասիրած ստեղծագործությունները,
  • նոր գեղարվեստական գրքեր, հեքիաթներ կարդալ, գրի առնել հատվածներ,
  • կարդացած նյութի վերաբերյալ կատարել վերլուծություն՝ եզրակացություն անել,

Ընթացքը և նկարագրությունը՝

  1. Այս ամառային արձակուրդի կարևոր մաս է կազմում բլոգավարությունը: Ծանոթացի՛ր բլոգուսուցման նախագիծին։ Դիտի՛ր տեսանյութերը և սովորի՛ր բլոգավարության հիմնական կետերը:
  2. Կարդա՛ գրականության ցանկից քեզ դուր եկած որևէ ստեղծագործություն՝

Ինչպես նաև ՝ Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգայից» , Աստրիդ Լինդգրեն «Մանչուկն ու Կառլսոնը», Ալան Ալեքսանդր Միլն՝ «Վինի Փու արջուկը», կարող ես ինքդ ընտրել այլ ստեղծագործություն, կարող ես վերցնել քո սիրելի հեքիաթի գիրքը: Կարդա՛ ստեղծագործությունը, ներկայացրո՛ւ քեզ հարմար տարբերակով․

  • փոքրիկ տեսագրությամբ կամ ձայնագրությամբ պատմի՛ր ստեղծագործության մասին,
  • Կարդացած հեքիաթը ներկայացրու ՛ նաև նկարի միջոցով՝ Paint նկարչական ծրագրով, գուաշով կամ ջրաներկով նկարելով, կարող ես նաև քանդակել կավով կամ ծեփամածիկով:
  • Paint նկարչական ծրագրով կարող ես նկարել հեքիաթից առանձին դրվագներ և մոնտաժային ծրագրով այդ նկարներից մուլտֆիլմ պատրաստել,

Նշիր՝

  • ո՞ր հատվածը քեզ դուր եկավ,
  • ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ,
  • ո՞ր կերպարը քեզ դուր չեկավ և ինչո՞ւ,
  • ո՞ր կերպարը կամ դրվագն էր քեզ համար զվարճալի կամ հետաքրքի,
  • ի՞նչ սովորեցրեց քեզ այս ստեղծագործությունը,
  • ինքդ հորինի՛ր փոքրիկ պատմություն և վերնագրի՛ր: (պարտադիր է)

3.Իմ նախասիրությունները՝ Տեսանյութի միջոցով պատմի՛ր ՝ ինչով ես սիրում զբաղվել ազատ ժամանակ (ձեռքի աշխատանք, նկարչություն, մարմնամարզություն, հողագործություն, էկոլոգիական աշխատանք եւ այլն)

4.Իմ ամառային հանգիստը/ ճամփորդությունները՝ Ամռան ընթացքում , վստահ եմ, շատ ես ճամփորդում, պատմի՛ր քո ճամփորդությունների և ամառային հանգստի մասին՝ ինչպես ես անցկացնում, ի՞նչ հետաքրքիր օրեր ես ունեցել այս ընթացքում: Ամառային հանգստի մեջ ներառում ենք մաթեմատիկան: Կատարի՛ր գնումներ, հաշվի՛ր գնածդ (քանակով, կգ-ով) վճարած գումարը, մանրը: Կատարի՛ր մթերքների կշռումներ, չափումներ(մետրով,քանոնով):

Դիտեք հետևյալ մուլտֆիլմները։ Դիտելուց հետո ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին պատմեք, գրեք՝ ինչ սովորեցիք, Paint նկարչական ծրագրով նկարեք ձեր սիրելի հերոսին կամ հերոսներին, պատմեք հերոսի մասին, գրեք՝ կցանկանայինք նմանվել, ինչո՞ւ։ Նյութը հրապարե՛ք ձեր բլոգներում, հղումը ուղարկե՛ք ինձ։

Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ 

  1. Կախարդական լավաշը
  2. Անահիտ Ղ․ Աղայան /  մուլտֆիլմ
  3. Բրեմենյան երաժիշտները
  4. Մի կաթիլ մեղրը
  5. Տերն ու ծառան/ ֆիլմ
  6. Տերն ու ծառան/ մուլտֆիլմ
  7. Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
  8. Երեք ընկույզ Մոխրոտի համար
  9. Մանչուկն ու Կառլսոնը

Մաղթում եմ ամառային ուրախ ուսումնական հանգիստ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s