Խոհանոցում ծնողն է

Հարթակում Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորող Ավագյան Անգելինայի ծնող՝ Սյուզաննա մայրիկն է: Ըստ նախագծի ընկեր Սյուզիի հետ պատրաստեցինք կերպարային թխվածքաբլիթներ: Սովորողների հետ զարգացրինք խոհարարական հմտությունները, ունեցանք խմբով արդյունավետ աշխատանքի ևս մեկ փորձ:

Սովորող-սովորեցնող նախագիծ

Մայիսի 11-ին Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողներն իրականացրին սովորող-սովորեցնող նախագիծը՝ կրտսեր ընկերներին ծանոթացնելով բլոգավարությանը: Սովորողները ներկայացրին իրենց բլոգները, ցույց տվեցին անհրաժեշտ և կարևոր կարգերը, հղումները, տեղադրեցին նյութ, նկար և տեսանյութ, հաշվեցին կատարված գրառումների քանակը:

«Կաքավիկ» ռադիո #29

Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Անահիտը։ Նա մայրիկի հետ ընթերցում է Ջանի Ռոդարիի «Երիտասարդ խեցգետինը»:

Բանավոր մաթեմատիկա

Ընտրությամբ գործունեությունը Հարավային դպրոցի 2.2 դասարանում ընտրել են 18 սովորող: Ունենում ենք շաբաթական երկու պարապմունք: Առաջադրանքները նախապես ընտրվում են և դրվում շաբաթվա աշխատակարգում, բլոգի համապատասխան բաժնում:

Առաջադրանքներում ներառում ենք բանավոր հաշիվ, մաթեմատիկական լաբիրինթոսներ, օրինաչափություններ, հետաքրքրաշարժ, խորամանկ խնդիրներ, գլուխկոտրուկներ, ռեբուսներ, մոգական քառակուսիներ, Կենգուրու մրցույթի և ֆլեշմոբի խնդիրներ:

Ծրագիրը՝ այստեղ:

Բաժինը՝ այստեղ:

Մասնակիցներ՝

  • Աբրահամյան Սաթենիկ
  • Արզականցյան Արեն
  • Առաքելյան Մանվել
  • Բաբաջանյան Անգելինա
  • Եսայան Էլինար
  • Թումասի Սոֆի
  • Հարությունյան Արայիկ
  • Հարությունյան Սյուզան
  • Նալբանդյան Էրիկ
  • Շիրինյան Հայկ
  • Պարսամյան Արմեն
  • .Խաչատարյան Գաբրիելա
  • Տերտերյան Յուրի
  • Մամիկոնյան Մարի
  • Մովսեսյան Միքայել
  • Նազարյա Սառա
  • Սմբատյան Սմբատ
  • Փիլիպոսյան Թերեզա

Ծնողը՝ կազմակերպիրչ․ Խոհանոցային գործունեություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Գործունության կազմակերպիչ՝ ծնող Սյուզաննա Դանիելյան

Վայրը՝ Հարավային դպրոց,խոհանոց

Օրը՝ 16.05․2022

Продолжить чтение «Ծնողը՝ կազմակերպիրչ․ Խոհանոցային գործունեություն»

Աշխատակարգ. 16-20.05.2022

Ընթերցանության նյութեր՝ «Երկիր, որտեղ ամեն ինչ սկզվում է «Չ» տառով. Ռոդարի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»

Продолжить чтение «Աշխատակարգ. 16-20.05.2022»