Ճամփորդապատումներ

Տերտերյան Յուրի

Ավետիսյան Անահիտ

Եսայան Էլինար

Բաբաջանյան Անգելինա

Եվս  մեկ  հետաքրքիր  ճամփորդություն,  որի  մասին  կցանկանամ  պատմել:

Այսօր ես բացահայտեցի Ապարանի գյուղ Լուսագյուղը իր գեղեցիկ ծաղկաշատ դաշտերով,  մաքուր օդով: Մենք Լուսագյուղի իմ նոր ընկերների հետ իրականացրեցինք Համբարձման ծեսը ,երգեր երգեցինք և շուրջ պար պարեցինք: Այցելեցինք Թուխ  Մանուկ  եկեղեցին, որտեղ  կատարեցինք եկեղեցական երգեր:

Մեր գեղեցիկ օրը շատ արագ ավարտվեց և մենք վերադարձանք Երևան:չմլ

Հարությունյան Սյուզան

Այսօր մենք գնացին դեպի Լուսագյուղ։ Մենք հավաքեցինք ծաղիկներ և հյուսեցինք պսակներ։Հետո գնացինք Լուսագյուղի դպրոցը,և արեցինք Համբարձման ծեսը, վիճակ հանեցին և կարդացինք, տղաները եկան և գողացան տիկնիկը, մենք նրանց փորձում էին՝ բռնել և բռնեցինք։ Դրանից հետո մենք բարձրացանք դեպի Թուխ Մանուկ եկեղեցի։ Դե ինչ, հաջողություն։

Թումասի Սոֆի

Ես Սոֆին եմ։ Այսօր ես կպատմեմ ճանփորտության մասին, մենք գնացել էինք դաշտ, որ հավաքեինք ծաղիկներ և ծաղիկներից սարքեինք ծաղկեպսակներ։ Հետո գնացինք Լուսագյուղի դպրոց։ Դպրոցցի սովորողների հետ նշեցինք Համբարձումը։ Այնտեղ նրանք մեզ նվիրեցին ծաղիկներ և ծաղկեփսակներ։ Մենք երգեցինք և տղաները գողացան տիկնիկն ու կուժը։ Աղջիկները վազում էին իրանց ետևի, հետո բռնեցին։ Հետո մենք գնացինք բարջունք հաղթահարելու։ Հաղթահարեցինք, երգեցինք Թուխ Մանուկ եկեղեցում և վերադարձանք դպրոց։

Շահվերդյան Արթուր

Մենք գնացել էինք Լուսագյուղի դպրոցի։ Այնտեղի սովորողների հետ խաղացինք խաղեր, պարեցինք պարեր , իրականացրինք Համբարձման ծեսը։ Վերջում հաղթահարեցինք բարձունք՝ Թուխ Մանուկի բարձունքը։ Այնտեղ մենք տեսանք շատ ծաղիկներ և շատ կենդանիներ:

Նալբանդյան Էրիկ

Մենք այսօր գնացել էինք Լուսագյուղ։ Ճամփորդությունը սկսեցինք այցով Լուսագյուղի դպրոց:Մեզ դիմավորեցին երկրորդ դասարանի սովորողները:Մենք շրջեցինք դպրոցում, ներկայացրինք մեր կրթահամլիրը,երգեցինք ազգային երգեր, պարեցինք պարեր: Լուսագյուղի դպրոցի սովորողների հետ միասին գնացինք բարձունք հաղթահարելու՝ դեպի Թուխ Մանուկ վանք:Այնտեղ էլ անցկացրինք համբարձման ծեսը, երգեցինք համբարձման երգերը։ Համբարձման ծեսը շատ հետաքրքիր էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s