Ղազարոս Աղայան

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ։

Գրի՛ր մեկ բառով։

հեքիաթ գրող-

հեծանիվ վարող-

միտք անել-

միտն ընկնել-

արագ խոսող-

արագ վազող-

Ընդարձակի՛ր նախադասությունները։

Ծիծեռնակները վերադարձան։

Արևը շողում է;

Մենք գնում ենք։

Ընկերները բակում են։

Գրի՛ր բառեր, որոնք իմաստով մոտ են նշված բառերին։

քաջ-

խելացի-

մեծ-

ուրախ-

լուսավոր-

քաղցր-

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s