Ուլունք

ժողովրդական

 

Գարունը եկավ ամպերով,
Ամպերը եկան անձրևով.
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա.

Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,

Տանից քշի, դուրս անի։

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր.

Գարուն, ամպեր, անձրև, …

2. Ի՞նչ ճանապարհ է անցնում ցորենը, որ դառնում է հաց: Ճիշտ դասավորի՛ր բառերը:

Հաց, խմոր,ցորեն, ալյուր:

3. Բանաստեղծությունը պատմի՛ր նկարների միջոցով:

4. Նոր ավարտ մտածի՛ր բանաստեղծության համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s