«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2․2 դասարանի սովորողներ,ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում յուրացրած կարողությունների և հմտությունների ցուցադրում:

Ուղղություններ՝

Ընթերցանություն + ռոդարիական հնարքներ՝

Սովոորղներն ընթերցում են որևէ հեքիաթից հատված, կիսվում տպավորություններով, նշում դուր եկած հատվածը, սիրելի հերոսին։Կիրառելով ռոդարիական հնարքներ՝ խառնում այլ հեքիաթի հետ, հորինում նոր ավարտ։

Ես և շրջակա աշխարհը՝

Սովորողները ներկայացնում դասարանի կանաչ անկյունը՝ պատմում ՝ ինչպես են տարվա ընթացքում խնամել, ինչ նոր հմտություններ են ձեռք բերել։ Ներկայացվում են նաև տնային բույսերը, խաղիկները։

Ներկայացնում են տարվա եղանակները Power point ծրագրով, նկարում Paint  նկարչական ծրագրով, գրում ամիսները word ծրագրում, կցում։

Մաթեմատիկա

  • Բանավոր խնդիրների հորինում, քննարկում, սովորողները հորինում են խնդիրներ և առաջարկում են միմյանց։
  • Խաղում ենք զույգ-կենտ խաղը՝ թզուկ-հսկա խաղի օրինակով։ Սովորողները միմյանց առաջարկում են երկնիշ և եռանիշ թվեր, մնացած սովորողները զույգի դեպքում դառնում են հսկաներ՝ կանգնում, կենտի դեպքում՝ թզուկներ։
  • Խաղ հաշվիր մինչև 50․ սկսում ենք 1-ից , կարող ենք գումարել 1,2 կամ 3, այն սովորողը , ով առաջինն է հասնում 50 թվին կամ անցնում , նա պարտվում է։

Մարզական կարողությունների ցուցադրում՝

Շարային վարժություններ՝

  • «Հավսար», «Զգաստ», «Ազատ»:
  •  Քայլով մարշ տեղում և ընթացքից:
  •  Գլուխկոնծի:
  •  Մարմնամարզական վարժություններ՝ մարզում ենք մարմնի բոլոր մասերը:
  • Քայլք նստարանի վրայով:
  • Սողալով ձգվում են նստարանի վրա:

Հեծանվավարություն՝ վարում ենք հեծանից Հարավային դպրոցի բակում։

Լողուսուցում Արևմտյան դպրոցի փակ լողավազանում՝ սովորողները ներկայացնում են՝ ի՞նչ արդյունքներ են գրացել, ինչպե՞ս են  լողում։

պարվեստ՝ յուրաքանչյուր սովորող ազատ թեմայով ստեղծագործում է, նկարում ենք գուաշով։

Երգ-պար-պարերգի կատարում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s