Շոկոլադե ճանապարհը

Շոկոլադե ճանապարհը

Ջանի Ռոդարի

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

— Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

—  Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:

— Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
— Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
— Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
— Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
— Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ: ​​​​​​​Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել: ​​​​​​​​Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպիսի՞ն էր տարօրինակ ճանապարհը: Նշի՛ր  այդ մասին պատմող նախադասությունը:

2. Ի՞նչ արեցին եղբայրները, երբ տեսան շոկոլադե ճանապարհը: Նշի՛ր  այդ մասին պատմող նախադասությունը:

3. Ո՞վ օգնեց եղբայրներին: 

4. Պատմի՛ր քաղցրավենիքից պատրաստվածտան մասին:

5. Կազմի՛ր բառակապակցություններ: Ամենածիծաղելի բառակապակցությունընկարի՛ր:

ալարկոտ անձրև

գունավոր                գիրք

համեղաթոռ

երգող ավտոբուս

լացկան արև

 

6. Հիմա ինքդ ծիծաղելիբառակապակցություններ կազմի՛ր:

       բարկացած  

       կատակասեր

       քնկոտ

սպիտակ

խելացի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s