«Փոքրիկ մանուշակը»

Հորինուկների փաթեթ

Աբրահամյան Սաթենիկ


Լինում է, չի լինում մի սիրուն ծաղիկ է լինում։ Այդ ծաղիկը բարձրահասակ չէր և անունն էր Մանուշակ։ Այդ ծաղիկը գույն չուներ։ Ոչ ոք չէր նկատում այդ ծաղկին կանաչ խոտերի մեջ։ Թիթեռները և մեղուները չէին գալիս նրա նեկտարը խմելու և նա տխրում էր մենակ։ Մարտ ամիսը շատ էր սիրում Մանուշակին իր անուշ հոտի համար։ Նա որոշեց իր սիրելի ծաղկին ուրախացնել և ներկեց նրան կապույտ և կարմիր գույններով։ Գույնները խառնվեցին իրար և ստացվեց նոր գույն որը անուն չուներ դրա համար էլ կոչվեց ծաղկի անունով մանուշակագույն։

Եսայան Էլինար

Կար չկար մի փոքրիկմանուշանակագույն ծաղիկ կար։ Երբ առաջին անգամ նա դուրս եկավ պարտեզի բոլոր բնակիչները հավաքվեցին և որոշեցին ծաղիկին անուն տալ։

Մեկն ասաց․ — Փոքրիկ դնենք, մյուսն էլ, թե – Թզուկ դնենք։

Երկար մտածեցին-մտածեցին և որոշեցին Մանուշակ դնել։

Նալբանդյան Էրիկ

Կապուտաչյա մանուշակը բացվել էր պարտեզում։ Բոլորը հիանում էին նրա բույրով։ Հանկարծ փոքրիկ տղան արագ վազեց ու տրորեց ծաղկին։ Մանուշակը սկսեցարտասվել ու կորցրեց իր հոտը։ Տղան նկատեց, որ ծաղկի անուշ բույրն անհետացավ։ Նա հետ վերադարձավ ու ներողություն խնդրեց ծաղկից։ Ծաղիկը ներեց նրան ու շարունակեց զարդարել պարտեզը։

Ավագյան Անգելինա

Լինում է , չի լինում մի փոքրիկ մանուշակ է լինում։ Այդ մանուշակի անունը Լենա է։ Այսօր Լենայի ծնուդն է, նա շատ տխուր է, որովհետև չունի ընկերներ։Ն րան ուրախացնելու համար մայրիկը նվիրեց գույնզգույն հագուստներ, իսկ Լենայի հայրիկը նվիրեց փուչիկներ ։ Այսպիսով նրան պարգևեցին անմոռանալի տարեդարձ։

Մարկոսյան Արիելա

Լինում է, չի լինում մի մանուշակ։ Մի օր այս մանուշակը գնում է վարդի մոտ և ասում է. -Վարդ, իմ ընկերը կլինե՞ս։

Քանի ,որ մանուշակը շատ բոլորից կոլոտ էր, ոչ մեկ նրա հետ չեր խաղում։ Մի օր էլ գնաց ու տեսավ մի փոքրիկ յասաման , այո գուշակեցիկ յասամանը մանուշակի նման փոքրիկ էր և ոչ մեկ նրա հետ չեին խաղում։ Խեղճ յասամանը լացում էր հետո մանուշակը նրան ասաց.

-Դու իմ հետ կխաղա՞ս յասաման։ Յասամանը ուրախացավ իրար հետ խաղացին մինչև գիշեր։

Առաքելյան Մանվել

Լինում է չի լինում մի փոքր մանուշակ է լինում։ Այդ մանուշակը շատ- շատ տխուր էր ապրում, որովհետև ուզում էր մեծանալ։ ՈՒ մի օր նա ընկերների հետ գնում է բակ։ Մանուշակը միամիտ ուշաթափվեց, մի քանի րոպեից արթնացավ ու տեսավ, որ մեծացել է: Մանուշակը սկզբում շատ ուրախացավ: Բայցորոշ ժամանակ անց, երբհասկացավ, որ իր մանկությունն ուսիրելի խաղերն արդեն անցյալումեն, շատ տխրոց ու փոշմանեց, բայցարդեն ուշ էր: Նա արդեն մեծ էր:

Սմբատյան Սմբատ

Կար չկար մի փոքրիկ անտառ կար ։ Անտառում կային բազմազան ու գունավոր ծաղիկներ։ Ես այդ ծաղիկներից ամենաշատը սիրում եմ փոքրիկ մանուշակը ։ Մի օր ընկերներիս հետ գնացել էի այդ անտառ։ Մի փունջ փոքրիկ մանուշակներ հավաքեցի և նվիրեցի մարտի ութին, և դա եղավ մայրիկիս ամենաուրախ մարտի ութը։

Փիլիպոսյան Թերեզա

Գարնան մի գեղեցիկ օր մանուշակը հողի տակից դուրս եկավ, գլուխը դուրս հանեց և նկատեցինք, որ այն բարձրահասակ էր և շատ շքեղ։

Շիրինյան Հայկ

Անտառում ապրում էր մի փոքրիկմանուշակ:Մանուշակին ոչ մի ծաղիկ չէր նկատում, ոչ վարդը, ոչ կակաչը, ոչէլ մյուս ծաղիկները: Ոչ մի ծաղիկ նրանչէր լսում, որովհետև բոլոր ծաղիկներց փոքր էր: Այդ պատճառով նրա անունըդրել էին փոքրիկ մանուշակ:

Մամիկոնյան Մարի

Խստաշունչ ձմեռ էր։ Բոլորն անհամբեր սպասում էին գարնան գալուն։ Ձյունը գրեթե հալվել էր։ Գարնան առաջին գեղեցկունին կամաց-կամաց բացում էր իր գեղեցիկ,փոքրիկ, կապույտ աչուկները և իր ջերմությումբ տաքացնում բոլորի սառած սրտերը։ Մարդիկ շատպում են այդ ջերմությունը տանել իրենց տները։ Ես ևս մանուշակի փնջեր նվիրեցի մայրիկիս և տատիկիս՝ զադարարելով գարնան սկիզբը։

Փոքրիկ մանուշակ

Վաղ առավոտ էր: Դասարանով արշավի էինք գնացել: Մեր դիմաց քարքարոտ դաշտավայր էր:Որոշեցինք ծաղիներ հավաքել:Աչքս դիպավ մի քարի տակ թաքնված ծաղիկների փնջի: Նրանք ժպտում էին , բայց աչուկները արցուքոտ էին: Զարմացած հարցրեցի.

— Կասե՞ք ձեր անունը, սիրու՛ն ծաղիկներ:

— Մանուշակ,-պատասխանեցին նրանք:

-Ի՜նչ գեղեցիկ ու գունեղ են ձեր աչիկները: Իսկ ինչու են նրանք արցունքոտ,-հարցրի ես:

— Մի խնդրանք ունենք մենք քեզ:Ոտքերով մի տրորեք մեզ ու մի պոկեք մեզ մեր մայր հողից:

Ավետիսյան Անահիտ

Ա՛յ մանուշակ, ինչու ՞ ես այդպես շուտ վեր կացել:

-Իմ սիրելի վարդ, ես շատ փոքր եմ, դու ինձ չես տեսնի ուրիշ ծաղիկների մեջ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s