Բանավոր մաթեմատիկա. 14-18.03

1.Մարինեն ունի 3 եղբայր և 2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:

2.Աննայի, Հասմիկի և Մարիի համար մայրիկը գնեց շրջազգեստներ: Աննայի շրջազգեստը ոչ կանաչ է, ոչ էլ կարմիր: Մարիինը` ոչ դեղին, ոչ էլ կարմիր, Հասմիկը` ոչ կանաչ, ոչ դեղին:
Աղջիկների շրջազգեստներն ի՞նչ գույնի են:

3.Քանի՞ ձևով կարելի է 10 ուլունքը շարել 4 թելի վրա, որ յուրաքանչյուր թելի վրա լինի կենտ թվով ուլունք:

4.Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:

5. Ես 15 և 25 թվերի միջև ընկած զույգ թիվ եմ: Այդ միջակայքում ինձնից փոքր միայն մեկ զույգ թիվ կա:

6.Զատիկն ունի 6 ոտք, սարդն ունի 8 ոտք: Քանի՞ սարդը կունենա այնքան ոտք, ինչքան 4 զատիկը

Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ դիտարկում

Ծանոթացել եմ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգին»։ Առաջարկվող նախագծին դեմ եմ, քանի որ տրված կարգով, կարծում եմ՝ հնարավոր չէ որակավորել ուսուցչին։ Ուսուցչի աշխատանքում կարևոր սովորողների հետ կապն է, գիտելիքների և կարողությունների փոխանցման կարողությունը, ինչի գնահատումը հնարավոր չէ իրականացնել։