Բանավոր մաթեմատիակա 28-04․02

Լուծի՛ր ռեբուսը։

  • . Գոհարը բակում՝ գետնին, կավճով նկարում է մեծ աղյուսակ և թվեր գրում դրա վանդակներում (տե՛ս նկարը): Նա սկսում է ցատկել 1 թվով վանդակից և ամեն հաջորդ ցատկը միշտ կատարում դեպի այն վանդակը, որի թիվը 3-ով մեծ է նախորդ վանդակի թվից: Ամենամեծը ո՞ր թվով վանդակը կլինի, ուր Գոհարը նման ձևով կցատկի: (A) 11 (B) 14 (C) 18 (D) 19 (E) 24
  • Կարինեն ունի նկար 1-ում բերված 7 կտորները՝ յուրաքանչյուրից մեկական: Նա օգտագործեց դրանցից մի քանիսը (առանց կտորներն իրար վրա դնելու) նկար 2-ում բերված ժապավենն ամբողջությամբ ծածկելու համար: Ամենաշատը քանի՞ կտոր կարող է օգտագործել Կարինեն։ (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7
  • Սաթենիկը լրացնում է նկարը՝ ուղղանկյունների մեջ գրելով 1, 2 կամ 3 թվանշաններն այնպես, որ բոլոր ուղղանկյունները, որոնք ունեն ընդհանուր գիծ, պարունակեն տարբեր թվանշաններ: Երկու ուղղանկյուններ արդեն լրացված են (տե՛ս նկարը): Որո՞նք են «?» նշանով երկու ուղղանկյուններում գրված թվանշանները: (A) երկուսն էլ՝ 2 (B) մեկը՝ 1, իսկ մյուսը՝ 2 (C) մեկը՝ 2, իսկ մյուսը՝ 3 (D) մեկը՝ 1, իսկ մյուսը՝ 3 (E) երկուսն էլ՝ 1
  • Ամեն անգամ, երբ կենգուրուն ցատկում է յոթ աստիճան վերև, ճագարը ցատկում է երեք աստիճան ներքև (տե՛ս նկարը): Ո՞ր համարով աստիճանի վրա նրանք կհանդիպեն: (A) 53 (B) 60 (C) 63 (D) 70 (E) 73

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s