Սովորողների պատումները՝ տիկնիկային ներկայացման մասին

Մամիկոնյան Մարի

Այսօր մենք դասարանով այցելել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Այդ թատրոնում ես շատ եմ դիտել տարբեր ներկայացումներ։ Երբ ես շատ փոքրիկ էի, իմ սիրած հեքիաթը հենց «Պոչատ աղվեսն» էր։ Ամեն գիշեր մայրիկիս կամ տատիկիս խնդրում էի հեքիաթը ինձ համար կարդալ։

Հեքիաթի հիմնական հերոսը աղվեսն էր։ Մենք սովորեցինք և հասկացանք, որ չի կարելի առանց հարցնելու վերցնել ուրիշի իրը, դրա համար հետո պետք է պատասխան տալ։ Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ կալվորը օգնեց աղվեսին և ասաց․

— Ով աշխատի, նա կուտի։

Բաբաջանյան Անգելինա

Երջանիկ օր

Այսօր իմ օրը սկսվեց շատ հետաքրքիր : Ես արթնացա վաղ առավոտյան,հագնվեցի և շտապեցի դպրոց:Դպրոցում իմ շատ սիրելի ուսուցչուհին մեզ որոշել էր տանել Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:Մենք նստեցինք երթուղային և գնացինք:

Թատրոնում ամեն ինչ շատ գեղեցիկ էր:Ես տեսա շատ ու շատ հեքիաթային հերոսներ տիկնիկների տեսքով : Մենք դիտեցինք << Պոչատ աղվեսը>>: Այդ հեքիաթը մեզ սովորացրեց, որ գողությունը կամ ցանկացած այլ վատ գործ անպատիժ չի մնում:

Նալբանդյան Էրիկ

Պոչատ աղվեսը

Այսօր մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն և դիտեցինք <<Պոչատ աղվեսը>> ներկայացումը։ Հեքիաթում խաղում էին ագռավը, տատիկը, կալվորը, աղբյուրը, աղջիկը, չարչին, հավը, արտը, կովը։ Ինձ հատկապես դուր եկավ այն հատվածը, որտեղ աղվեսը սկսեց աշխատել ու հասկացավ իր սխալը։ Ես սովորեցի, որ չի կարելի խաբել, չի կարելի գողանալ։

Ո՛վ աշխատի, նա կուտի։

Եսայան Էլինար

Այսօր ես իմ ուսուցչուհու և դասարանցիների հետ գնացել էինք Հովհաննես Թումանանի անվան տիկինիկային թատրոն, «Պոչատ աղվեսը» ներկայացումը դիտելու: Դա շատ ծիծաղելի էր, դերասաններից մեկը ձեռքերի վրա լարերով խաղացնում էր տիկնիկը մեկ էլ հանկարծ լարը պոկվեց: Հետո ամբողջ ներկայացման ժամանակ աղվեսը մեզանից էր հարցնում, թե որտեղ պետք է գնա:

Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, ավելի շատ սիրեցի «Պոչատ աղվես» հեքիաթը և ճանաչեցի Ֆեյք գյուղապետի դերասանին:

Ես շատ ուրախ եմ:

Շիրինյան Հայկ

Մենք գնացել էինք ճամփորդության Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոն: Մենք դիտել էինք <<Պոչատ Աղվեսը>> նեկայացումը: Ինձ շատ դուր եկավ այն պահը , երբ հավը երգում էր ու աղվեսը գալիս էր հավի երգը երգելով:Կերպարներից կային նաև կովը, կաչաղակը, պառավը, չարչին, կալվորը, աղջիկը, արտը և ջուրը:Գողություն չի կարելի անել:

Փիլիպոսյան Թերեզա

Ողջյուն․․․

Ես այսօր ճամփորդության էի գնացել Թումանյանի ավան տիկնիկային թատրոն։ Մենք դիտեցինք «Պոչատ Աղվեսը»։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն մասը, որ տատիկը աղվեսի պոչը վերադարձրեց, իսկ աղվեսը սկսեց համբուրել պոչը և տատիկին։

Շահվերդյան Արթուր

Մենք գնացել էինք Հովաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Մենք նայեցինք «Պոչատ աղվեսը» ներկայացումը: Այդ ներկայուցումից սովորեցինք, որ պետք չէ ուրիշի իրերը առանց հարցնելու վերցնել:

Մամիկոնյան Մարի

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել եմ Տիկնիկային թատրոն: Ներկայացումից սովորել ենք, որ չի կարելի առան հարցնելու ուրիշի իրը վերցնել։

Ավետիսյան Անահիտ

Մենք այսօր գնացել էինք Տիկնիկային թատրոն դիտելու «Պոչատ աղվես» ներկայացումը :

Կերպարներն էին աղվեսը, տատիկը, կովը, գյուղացին, աղբյուրը, աղջիկը, վաճառողը, հավը: Ես հավանել եմ այն մասը, որ կովը կաթ է տալիս: Ես սովորեցի, որ չի կարելի խաբել:

Հարությունյան Արայիկ

Մենք այսօր շատ ուրախ օր ենք ունեցել։Մենք այսօր այցելել ենք տիկնիկային թատրոն ներկայացում դիտելու։Դիտել ենք Հովհաննես Թումանյանի <<Պոչատ աղվեսը>>։Ինձ դուր եկավ, որ աղվեսը կաթ էր գողացել։Ներկայացման մեջ խաղում էին աղվեսը, տատիկը,ագռավը։Ես սովորեցի այդ ներկայացումից ,որ պետք է աշխատել։

Ավագյան Անգելինա

Մենք այսօր գնացել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ <<Պոչատ աղվես >>ներկայացումը դիտելու։

Ներկայցման կերպարներն էին՝ աղվեսները, տատիկը, կովիկը,հավը, աղջիկը, չարչին, աղբյուրը,կալվորը։ Ինձ ամենաշատը դուր եկավ վերջին մասը, երբ տատիկը պոչը տվեց, իսկ աղվեսը նրան համբուրեց։

Հարությունյան Սյուզան

Մենք գնացինք Տիկնիկային թատրոն։ Նստեցինք և սկսեցինք նայել։ Վերջում ցույց տվեցին ներկայացման տիկնիկները խաղացնող մարդկանց։ Ինձ ամենաշատը հերոսներից դուր եկավ կաչաղակը, որովհետև նա շատ ծիծաղելի էր։ Մեկ էլ ինձ դուր էր եկել այն մասը, որ աղվեսը համբուրում էր տատիկին։

Մարկոսյան Արիելա

Բարև ձեզ, մենք այսօր գնացել ենք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը։ Այն հեքիաթը, որ դիտել ենք՝ <<Պոչատ աղվեսն>> է , այնտեղ կերպարները մարդիկ չէին, նրանք տիկնիկներ էին , ես հավանեցի այն մասը , որ աղվեսը ուզում էր հավին բռնել և ես այս հեքիաթից սովորեցի , որ ինչ տեսնում ենք չգողանանք։

Առաքելյան Մանվել

Մենք գնացել ենք Տիկնիկային թատրոն, դիտել ենք Հովաննես Թումանյանի Պոչատ աղվերը: Ինձ շատ դուր էր եկել այն հատվածը, երբ բարի կալվորը մի բուռ կուտ է տալիս, որի շնորհիվ աղվեսը կարողանում է վերադարձնել պոչը: Հերոսներից ես ամենաշատը հավանեցի կովին, նա սև ու սպիտակ էր: Կովը բարի էր, բայց ոչ կալվորի չափ։

Արզականցյան Արեն

Մենք այսօր դասարանով գնացել էինք Հովհաննես Թումանյանի Երևանի Պետական տիկնիային թատրոն ներկայացում դիտելու։ Ներկայացման անունն էր << Պոչատ աղվես>> ։ Ներկայացման մեջ խաղում էին շատ կերպարներ։ Հեքիաթի գլխավորը՝ Պոչատ աղվեսն էր։ Մյուս կերպարներն էին ՝ պառավը, կովը, հավը և

այլն ։Ես հավանեցի այն հատվածը, երբ աղվեսը համբուրում էր պառավին,որպես շնորհակալություն։Ես սովորեցի որ պետք չի վերցնել ուրիշի իրը։

Թումասի Սոֆի

Բարև, ես Սոֆի Թումասին եմ։ Ես կպատմեմ, թե ինչպես մենք գնացինք Տիկնիկային թատրոն։ Տիկնիկային թատրոնն շատ-շատ հետաքրքիր էր, այն պոչատ աղվեսի մասին էր։ Ներկայացման մեջ կային փոփոխություներ։ Ավելացրել էին սև կաչաղակ, նա խանգարում էր պոչատ աղվեսի, օրինակ նա ուզում էր կուժ, իսկ կաչաղակը ասում էր, որ աղվեսը գող է ու մյուսները ասում էին, որ իրենց ինչ-որ բան բերի։ Ինձ դուր եկավ ամենավերջը, որտեղ աղվեսը համբուրում էր տատիկին։

Եպիսկոպոսյան Արեգ

Երեկ մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։Դիտեցինք Պոչատ աղվեսը ներկայացումը։Հիմնական հերոները աղվեսն ու տատիկն էին։Աղվեսը կերավ տատիկի կաթը և տատիկը կտրեց նրա պոչը։Աղվեսը շատ աշխատեց և տատիկի կաթը հետ բերեց։Տատիկը պոչն աղվեսին տվեց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s