- Սուդոկուներ: Ծանոթանում ենք սուդոկուներին: Համացանցից ընտրում են սուդոկու և փորձում լրացնել:


- Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում
շաբաթվա ընթացքում:
(A) 7 (B) 18 (C) 21 (D) 28 (
Е) 37
- Վահագնը ունի այնքան եղբայր, որքան քույր: Նրա քույր Անին ունի երկու անգամ շատ եղբայր, քան քույր: Քանի՞ երեխա կա այս ընտանիքում: (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7
- Վահեն բարձրահասակ է Արմինեից և ցածրահասակ
Կարենից: Արամը բարձրահասակ է Գոռից և ցածրահասակ
Վահեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը: (A) Վահե (B) Արմինե (C) Գոռ (D) Արամ (Е) Կարեն
- Սկավառակի վրա կա երեք երգ: Առաջին երգի տևողությունը 6 րոպե 25 վայրկյան է, երկրորդինը
12 րոպե 25 վայրկյան, և երրորդինը
10 րոպե 13 վայրկյան: Որքա՞ն է բոլոր երեք երգերի տևողությունը միասին:
(A) 28 րոպե 30 վայրկյան (B) 29 րոպե 3 վայրկյան
(C) 30 րոպե 10 վայրկյան (D) 31 րոպե 13 վայրկյան
(Е) 31 րոպե 23 վայրկյան
- Որտե՞ղ է գտնվում կենգուրուն:

- (A) շրջանագծի և եռանկյունու մեջ, սակայն
ոչ քառակուսու մեջ
(B) շրջանագծի և քառակուսու մեջ, սակայն
ոչ եռանկյան մեջ- (C) եռանկյան և քառակուսու մեջ, սակայն` ոչ շրջանագծի մեջ
- (D) շրջանագծի մեջ, սակայն ո՛չ քառակուսու և ո՛չ էլ եռանկյան մեջ
- (Е) քառակուսու մեջ, սակայն ո՛չ շրջանագծի և ո՛չ էլ եռանկյան մեջ
- Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
- (A) 4 (B) 6 (C) 8 (D) 10 (E) 12
- Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5 շոկոլադե կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջ համար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

- (A) 28 (B) 32 (C) 35 (D) 40 (E) 54