«Սովորող-սովորեցնող» նախագիծ նախակրթարանում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի  2.2 «Կաքավիկներ» ջոկատի ճամբարականներ և նախակրթարանի սաներ:

Ժամկետը՝ Հունվարի 25

Продолжить чтение ««Սովորող-սովորեցնող» նախագիծ նախակրթարանում»

«Կաքավիկ» ռադիո #12

Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը ներկայանում է Մամիկոնյան Մարին՝ տատիկի հետ։ Նրանք ընթերցում են Հ․ Թումանյանի «Անհաղթ աքլորը»։

https://soundcloud.app.goo.gl/oKb7pGYvfbmg767o9

Գյումրու բարբառով հեքիաթի ընթերցում

Հունվարի 21-ին Հարավային դպրոցի 2.2 «Կաքավիկներ» ջոկատում ուսումնական պարապմունքի կազմակերպիչը ճամբարական Թերեզայի հեքիաթասաց տատիկն էր:Նախապես զրուցեցինք բարբառերի մասին՝ ի՞նչ բարբառներ գիտենք, ու՞մ տանն է գործածվում բարբառ: Լսեցինք «Սուտասանը» և «Ճամփորդները» հեքիաթները Գյումրու բարբառով:

Հարթակում հեքիաթասաց տատիկն է

Վարպետությոն դաս՝ Թումանյանական հեքիաթների ընթերցում Գյումրվա բարբառով: Պարապմունքը կվարի Հարավային դպրոցի 2.2-«Կաքավիկներ»ջոկատի ճամբարական՝ Փիլիպոսյան Թերեզայի տատիկ՝ Սարգսյան Գայանեն:

Հանդիպման օրը՝ հունվարի 21, ժամը՝ 12:30:

Միջավայրը՝ Հարավային դպրոց:

Մասնակիցներ՝Հարավային դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականներ:

Նախագծի նպատակը՝ ներկայանում են սեբաստացի ծնողները։ Սովորողները պատկերացում են կազմում բարբառների մասին, նորովի լսում, քննարկում են իրենց ծանոթ հեքիաթները:

Խնդիրները՝ Ներկայացնել բարբառների դերը, կարևորությունը լեզվում:

Նկարագրությունը՝ Վարպետության դասը տեղի կունենա Հարավային դպրոցում։ Նախապես կզրուցենք բարբառերի մասին՝ ի՞նչ բարբառներ գիտենք, ու՞մ տանն է գործածվում բարբառ: Կլսենք «Սուտասանը» և «Ճամփորդները» հեքիաթները Գյումրու բարբառով: Ճամբարականները կկիսվեն տպավորություններով՝ հասկանալի էր արդյո՞ք հեքիաթը բարբառով, լսել էի՞ն երբևէ բաւբառով հեքիաթ:

Ամփոփում

Ճամփորդություն դեպի Mind Center կրթական կենտրոն

Հարավային դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականները, ըստ նախագծի, հեքիաթային, ուրախ օր անցկացրին Mind center կրթական կենտրոնում: Ճամբարականները իրականացրին Լեգո կոնստրուկտորների հավաքում, դիտեցին փոքրիկ պրեզենտցիա ռոբոտաշինության մասին,հավաքեցին ռոբոտ և ծրագրավորիցին:

Բնագիտատեխնիկական ստուգատես

Ստուգատեսի ծրագրի հղումը

Ստուգատեսի անվանակարգերը Անվանակարգերի պարզաբանումները Հայտերի լրացման բաժինը

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականներ

Ժամկետ՝ հունվար ամիս

Նպատակը՝ նպաստել սովորողների բնագիտատեխնիկական հմտությունների, կարողությունների զարգացմանը, խթանել ընտանեկան դպրոցների մասնակցությանը :

Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Ամփոփում՝

Բնագիտական փորձերի փաթեթ,

Բնագիտական փորձեր՝ընտանեկան դպրոցներում: