Վարպետությոն դաս՝ Թումանյանական հեքիաթների ընթերցում Գյումրվա բարբառով: Պարապմունքը կվարի Հարավային դպրոցի 2.2-«Կաքավիկներ»ջոկատի ճամբարական՝ Փիլիպոսյան Թերեզայի տատիկ՝ Սարգսյան Գայանեն:
Հանդիպման օրը՝ հունվարի 21, ժամը՝ 12:30:
Միջավայրը՝ Հարավային դպրոց:
Մասնակիցներ՝Հարավային դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականներ:
Նախագծի նպատակը՝ ներկայանում են սեբաստացի ծնողները։ Սովորողները պատկերացում են կազմում բարբառների մասին, նորովի լսում, քննարկում են իրենց ծանոթ հեքիաթները:
Խնդիրները՝ Ներկայացնել բարբառների դերը, կարևորությունը լեզվում:
Նկարագրությունը՝ Վարպետության դասը տեղի կունենա Հարավային դպրոցում։ Նախապես կզրուցենք բարբառերի մասին՝ ի՞նչ բարբառներ գիտենք, ու՞մ տանն է գործածվում բարբառ: Կլսենք «Սուտասանը» և «Ճամփորդները» հեքիաթները Գյումրու բարբառով: Ճամբարականները կկիսվեն տպավորություններով՝ հասկանալի էր արդյո՞ք հեքիաթը բարբառով, լսել էի՞ն երբևէ բաւբառով հեքիաթ: