Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2, Արևմտյան դպրոցի 2.2 ջոկատի ճամբարականներ
Ժամկետ՝ հունվար ամիս
Նպատակ՝ համագործակցել, ներկայացնել համատեղ ուսումնական արդյունք զարգացնել սովորողների մաթեմատիկական գիտելիքները, մեդիահմտությունները, ստեղծել խնդրագրքեր։
Խնդիրներ՝կազմակերպել ջոկատների համագործակցություն, խնդրագրքերի ստեղծում, խնդրագրքերի փոխանակում երկու ջոկատների միջև։
Նախագծի ընթացք՝ Ճամբարականները հորինում են դդմային թեմաներով խնդիրներ, քննարկում են, մուտքագրում power point ծրագրում, կցում են paint ծրագրով արված նկարները։ Արդյունքում ստեղծվում են խնդրագրքեր, որոնք փոխանակվում են ջոկատների միջև։ Ճամբարականները լուծում են առաջադրված խնդիրները, գտնում նմանություններն ու տարբերությունները։
Արդյունքները կամփոփվեն ջոկատների դասարանական բլոգում խնդրագրքերի, ֆոտոշարքեր, տեսանյութերի տեսքով։