Մոռացված ծննդյան օրը

Դոնալդ Բիսեթ

1-ին մաս

Կար- չկար,  աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր

կենդանաբանական այգում՝ իր կնոջ ու Յալմար անունով ձագի հետ: Փիղ֊

հայրը շատ մեծ էր։ Մայր փիղն էլ էր մեծ։ Դե,  Յալմարն էր փոքր չէր։ Փղերն ընդհանրապես  փոքր լինո՞ւմ են։

Մի գեղեցիկ օր էլ փիղ ֊մայրիկը ու փղիկը տեսան, որ փիղ֊ հայրիկը կանգնել է գլխի վրա։

Без названия

Քո կարծիքով ինչո՞ւ էր հայր փիղը գլխի վրա կանգնել:

2-րդ մաս

— Ի՞նչ ես անում,— հարցրեց փիղ֊ մայրիկը։

— Մի բան եմ ուզում հիշել,— պատասխանեց փիղ֊ հայրիկը։

— Ի՞նչ ես ուզում հիշել։

— Եթե իմանայի, էլ ինչո՞ւ էի չարչարվում,- ասաց փիղ հայրիկը:

— Յալմա՛ր,— ասաց փիղ ֊մայրիկը տղային,— շո՛ւտ վազիր ու իմացի՛ր՝ ինչ է մոռացել  հայրդ։

3-րդ մաս

db3bd086cd8beb198ebe9c2ea6c8eeb3Ու Յալմարը ճանապարհով վազեց: Հետո եղեգնուտի կողքի փոքր բլուրը բարձրացավ ու նստեց , որ հանգստանա, հետն էլ նայի, թե ոնց են ամպերը երկնքում խաղում:

Հանկարծ լսեց, որ մեկը լաց է լինում: Հենց իր կողքին էին լաց լինում, բայց Յալմարը չէր տեսնում, թե ով է ու ասաց.

— Լաց մի՛ լինի, ուզո՞ւմ ես, օգնեմ քեզ։

Լացը դադարեց։

Похожее изображение— Դու ո՞վ ես,— հարցրեց Յալմարը։

— Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։

— Վա՛յ,— ասաց Յալմարը,— ա՜յ քեզ բան։ Իսկ տորթ ունե՞ս։

— Իհարկե՛։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա վեց  մոմ կա։

__ Ուրեմն, այսօր ինչ֊- որ մեկը  վեց տարեկան է դառնում։

«Ի՜նչ լավ է, երբ վեց տարեկան ես,— մտածեց Յալմարը, շատ լավ է, համարյա յոթ տարեկան դառնալու չափ։ Հինգ տարին էլ վատ չէ,  չորսն էլ՝ ոչինչ։ Ա՛յ, ո՜ւթն ուրի՜շ է,  ութ տարեկան որ լինես, արդեն հենց այդքան կմնա, որ չափահաս դառնաս»:

— Ափսո՜ս, շա՛տ ափսոս, որ քեզ չեմ կարող օգնել: Ես ուղղակի չգիտեմ, թե ով է իր ծննդյան օրը մոռացել ։

4-րդ մաս

Ու Յալմարը տուն շտապեց։ Երբ ներս մտավ, տեսավ, որ հայրն արդեն գլխի վրա  կանգնած չէր, այլ նստել էր սեղանի մոտ ու ճաշում էր։

— Հիշել եմ,— ասաց փիղ ֊հայրը, — ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր, կամ վաղը, կամ էլ՝ այսօր: Հենց այդպես էլ գիտեի։

— Ի՞նչն է այսօր,— հարցրեց Յալմարը։

— Այսօր քո ծննդյան օրն է,— սենյակ մտնելով ասաց փիղ ֊մայրը, _ այսօր  քո վեց տարին լրացավ։

birthday-6-coloring-page

      Յալմարը ուրախացավ, շա՜տ հուզվեց ու շո՛ւտ վազեց եղեգնուտի մոտի փոքր բլուրը:

— Լսի՛ր,— գոռաց նա, — պարզվում է, որ դու ի՛ մ ծննդյան օրն ես։ Այսօր ես  վեց տարեկան եմ դառնում։

— Ո՜ւխ,— ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,— ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն։

Երեկոյան թեյելիս, Յալմարը  ստացավ իր ծննդյան տոնական տորթը՝ վրան էլ վեց մոմ: Նա կնճիթը ձգե՜ց ու վեցն էլ միանգամից հանգցրեց։

«Ինչ լա՜վ է,— մտածեց նա։— շա՜տ լավ է վեց տարեկան դառնալը»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր այս պատմության փղիկի մասին:
  2. Ծննդյան օրը ինչո՞ւ էր լաց լինում:
  3. Ընդգծի՛ր պատմության քեզ դուր եկած  հատվածը:
  4. Դու քանի՞ տարեկան կուզես լինել: Ինչո՞ւ:
  • Սովորաբար ծննդյան օրերը ինչպիսի՞ն են լինում: Ընդգծի՛ր:

ծիծաղկոտ                   բազմագույն                          տորթահամ

մռայլ                            գորշ                                       անհամ

հրաշալի                      տոնական                             լուսավոր

քաղցր                          դառը                                      փուչիկոտ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s