«Կաքավիկ» ռադիոթատրոնի7-րդ թողարմանը ներկայանում է Թումասի Սոֆիի ընտանեկան դպրոցը: Սոֆին եղբոր հետ ընթերցում է Հ․ Թումանյանի «Սևուկ ուլիկը»:
День: 29 ноября 2021
«Կաքավիկ ռադիո» #9
Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը ներկայանում է Հովհաննիսյան Վարդանը՝ մայրիկի հետ։ Նրանք ընթերցում են Ա. Խնկոյանի «Գայլն ու գառը»։
Աշխատակարգ, 29․11-03․12․2021
Շաբաթվա նախագծեր՝
- «ԼՈՒՅՍԵՐ, ԳՈՒՅՆԵՐ, ՂՈՂԱՆՋՆԵՐ, ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
- «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն». ամփոփում
- «Կաքավիկ» ընտանեկան ռադիոթատրոն
Երկուշաբթի
08:30-09:00` Սովորողների դիմավորում երթուղայինների կանգառում
9:00 — 9:15` Ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05` «Անտերև ծառը» կարդալ, քննարկել, լրացնել աշխ․ թերթիկ
10:10-10:55՝ Տեխնոլոգիա՝ նկարչություն՝ «Անտերև ծառը»
11:05-11:50 Ուրախ մաթեմատիկա՝ բանավոր համրանք,գործողություն երկնիշ թվերով . աշխ.թերթիկ /Ռուսերեն
11:55-13:35՝ Մարմնակրթություն
«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ»
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանեկա դպրոցներ
Նպատակը՝ պատրաստություն ամանորի տոնախմբությանը, նոյեմբերի-դեկտեմբեր ամիսների ուսումնական գործունեության ամփոփում
Տևողությունը՝ 3 շաբաթ (դեկտեմբերի 1 — 25)
Խնդիրները՝
Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ
Երաժշտական փաթեթը Մարիամ Մնացականյանի բլոգում
Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ
Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ
Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ
Գործունեությունը՝
Լսել ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել
Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, օրհնանքներ
- Ա. Խնկոյան «Ձմեռ»
- Հ. Թումանյան «Առաջին ձյուն»
- Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրև»
- Ջ․ Ռոդարի «Ցանկությունների ծառը»
- Բասեն բարի
- Զար, զընգը
- Նոր տարի
- Փաթիլներ
- Համով-հոտով տոնածառ
Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը նկարազարդել:
Ձմեռ պապիկին ուղղված նամակը նկարել։
Դասարանում պատրաստել տոնական թխվածքաբլիթներ։
Ստեղծել ամանորյա օրացույց:
Պատրաստել տոնածառի խաղալիքներ, բացիկներ:
Ստեղծել ձմեռային կոլաժ (պլաստիրինից)
Ձևավորել դասասենյակը:
Կազմել խնդիրներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ:
Այցելել Հ.Մալյանի տիկնիկային թատրոն՝ ամանորյա ներկայացում դիտելու:
Արդյունքը՝
Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոլուրի միջոցով։
Ամփոփում՝
«Ամանորի հրաշք». հորինուկների փաթեթ
Ազգային խաղեր
Երկրորդ դասարանի սովորողները Լիսիցյանական օրերի շրջանակներում՝ ներկայացնում են ազգային խաղեր՝ «Պարան քաշոցի», «Աղջիկ փախցնոցի» և «Մուկն ու կատուն»: