Հարավայի դպրոցի երկրորդ դասարանի սովորողները համագործակցային նախագծով եղան Արևմտյան դպրոցում: Արևմուտքի սեբաստացի ընկերների հետ մարզվեցինք, նախավարժանք արեցինք, կատարեցինք շարային վարժություններ, խաղացինք էստաֆետային խաղեր:
День: 18 ноября 2021
Շարոցթաթխիկ
Սեբաստացու օրերին Հարավային դպրոցի երրորդ և երկրորդ դասարանի սովորողները իրականացրին Շարողթաթխիկի ծեսը: Ուրախ երգերով, պարերով շարեցինք ընկույզը, պատրաստցիք քաղցր շփոթն ու մեծ ոգևորությամբ թաթախեցինք շարոցները:
Համագործակցային նախագիծ. մարզատոն
Օրը՝ 10․11․2021
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2․3 և Հարավային դպրոցի 2․2 դասարանի սովորողներ
Նպատակը՝ իրականացնել էստաֆետային խաղեր
Ընթացքը՝
2.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝
Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/:
3.Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ՝ պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
4.Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
5.Հավասարակշռության վարժություններ՝ քայլք մեծ քայլերով, ոտնաթաթերի վրա,դարձումներ 90-180 աստիճան, դարձումներ թռիչքով, կքանիստ մեկ ոտքի վրա, կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին
6.Էստաֆետային խաղեր
Ամփոփում՝