Անտերև ծառ

Աթաբեկ Խնկոյան

Փչեց ցուրտ քամին,           
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.

— Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ամենակարևոր 3 բառերը:
  2. Թվարկի՛ր բանաստեղծության հերոսներին:
  3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին քամին, ծաղիկը, ծառը:
  4. Երբ աշնան քամին եկավ, ի՞նչ պատահեց ծառի ու ծաղկի հետ:
  5. Ի՞նչ ասաց ծառը քամուն: Նշի՛ր ծառի խոսքերը:
  6. Շարունակի՛ր. քամի – քամիներ

ծառ — ­­­­­­­­­­­­­­­­­_____________________________________

տերև -____________________________________

թերթ — ____________________________________

ճյուղ — ____________________________________