Երկրորդ դասարանի սովորողները, կրթահամալիրի տոնի առթիվ, ներկայացնում են նախագծեր, որտեղ պատմում են իրենց դպրոցի, սեբաստացի լինելու, դպրոցի առանձնաատկություների, ամենասիրելի տոնի/ծեսի մասին։ Դպրոցի մասին պատմում են հորինուկի միջոցով․ տրված է պատմության սկիզը, շարունակում են սովորողները։ «Կար-չկար մի ճամփորդ տղա կար։ Նա փորձում էր իր համար մի հետաքրքիր, ուրախ դպրոց գտնել։ Երկար ման եկավ, բայց այդպես էլ չէր չկարողանում գտնել։ Հանկարծ նա հանդիպեց մի գեղեցիկ պոնիի։ Պարզվեց, որ պոնին ապրում է մի դպրոցի Ագարակում։ Տղան հարցրեց․ —Այդ ի՞նչ դպրոց է, ագարա՞ էլ ունի, պատմիր ինձ քո դպրոցի մասին, փոքրիկ ձիուկ։ Պոնին պատասխանեց․ —․․․»։