Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ:
Ժամանակացույց՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը:

Ունկնդրման փաթեթ

Կոմիտասյան օրեր՝ Կրտսեր դպրոցի երգերի փաթեթ

Նախագծի նպատակը  

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրները

  • Ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին, երգերին
  • Բանաստեղծությունների, երգերի ընթերցում, բացատրում, քննարկում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում
  • Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, մեդիահմտությունները:

Paint նկարչական ծրագրով նկարել «Այ, արևը» ստեղծագործությունը, պատրաստել կարաոկե, դասարանական միասնական երգեցողություն:

Ընտանեկան նախագիծ- բարեկամների, հարազատների համար երգել Կոմիտասի երգերից, նկարահանել, պատրաստել տեսանյութ :

Բանաստեղծություն

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Դասարան համույթի երգերի տեքստերը

Այ, արևը

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

1. Հենց որ ծագի արևը,
Այ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

2. Արև ելավ էն սարից,
Այ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն սարից,
Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

3. Պուճուր թըփին լեն տերև,
Այ, արևը, արևը,
Պաչեմ ունքերիդ վերև,
Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

4. Արի ցավիս ճար արա,
Այ, արևը, արևը,
Հենց դու ըլիս կյանք-արև,
Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:

Ա՛յ ինդիլո

Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Էս ձորն ի վեր ծնեբակ,
Շաքարով անուշ դիլո,
Դու նմանիս արեգակ,

Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Արեգակը դուս գալուս,
Շաքարով անուշ դիլո,
Մեկտեղ գնանք դարիդուս,

Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Արեգակի թև ախպեր,
Շաքարով անուշ դիլո,
Շաքար մաղեմ՝ կեր, ախպեր,

Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Շաքարը մաղած պիտի,
Շաքարով անուշ դիլո,
Ղանդով շաղախած պիտի:

Սպասվելիք արդյունքները

Ստեղծել դասարանական, ընտանեկան  մեդիանյութեր, ռադիոնյութեր, դասարանական համույթ՝ շրխկաններով:

Ամփոփում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s