Նախագծի մասնակիցներ` Հարվային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ։
Ժամկետը` շարունակական
Նպատակը՝ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը, ձևավորել ճանաչողական, բնապահպանական գիտելիքներ, կարողություններ։ Սովորողների մոտ սերմանել բնության նկատմամբ սեր և հոգատարություն, լինել բնության մի մասնիկը։
Խնդիրը՝
- շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում և պահպանում
- բույսերի խնամք, բազմացում, տարածում շրջակա միջավայր,
- աշխատանքային գործիքների ճանաչում (փորող, փխրեցնող, մաքրող) ճիշտ գործածելու կանոնների յուրացում։
- այցելություն կրթահամալիրի ջերմոց, այլ ջերմատներ, տնկարաններ
- աղբի տեսակավորում
Ընթացքը՝
Սովորողները շուրջտարի զբաղվում են Հարավային դպրոց-պարտեզի, հարակից տարածքի բնապահպանությամբ։ Աշխատանքը ներառում է ամենշաբաթյա աղբի մաքրման աշխատանքներ, դպրոցի ներսի, բակի բույսերի, ծաղիկների խնամք։ Նոր տեսակի՝ բազմամյա և սեզոնային ծաղիկների տնկում, խնամք, նախորդ տարվա թաղարների տեղափոխում դպրոց-պարտեզի բակ, խմբերով միջդպրոցային ճանապարհների մաքրում։ Սովորողները ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները կներկայացնեն նաև ընտանեկան դպրոցներում։ Կմշակեն ընտանեկան այգիները, տնային բույսերը, կպատրաստեն տեսա և ռադիոնյութեր։
Արդյունքում դպրոց-պարտեզում կունենանք նոր ծաղիկներ, տնկիներ, կլինեն շաբաթվա բնապահպան-հերթապահներ։ Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում և դպրոցի ենթակայքում։
Ամփոփում՝