Ընթերցող ճամբարականները

«Դելֆինների» ջոկատի ճամբարային օրվա կարևոր է մաս է ընթերցանությունը։ Ճամբարի սկզբում ստեղծեցինք դասարանական գրադարան՝ հետաքրքիր ու գունեղ հեքիաթներ, զվարճալի պատմություններ, հանելուկներ, շուտասելուկներ։ Ճամբարականները սիրով ու հետաքրքրությամբ ընթերցում են բոլոր գրքերն ու քննարկում կարդացածն ընկերների հետ։

Ջա՜ն, ճամբար է

Հարավային դպրոցում ճամբարի մեկնարկը ուրախ ու գունեղ էր: Ճամբարականների հետ քննարկեցինք ճամբարի աշխատակարգը և իրականացվեիք նախագծերը: Առաջին օրը սկսեցինք ուրախ մարմնամարզությամբ, դպրոց-պարտեզի բակում խաղացինք մարզական-ռոդարիական խաղեր: Ազգային խաղերից խաղացինք Կարմիր կոճակ: Պաղպաղակատոնը արևոտ ճամբարում՝ իսկական վայելք էր: