Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում

Մասնակիցներ՝ «Դելֆիններ» 2- րդ ջոկատի և «Ուրախ արևներ» 4-րդ ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝  Հունիսի 10- ին, ժամը՝  10:00-14:00

Վայրը՝ Երևանի 2800 ամյակի այգիԱնգլիական այգի

Նպատակը՝ «Հակաբացիլ Կոմիտաս», կոմիտասյան երգերի կատարում քաղաքային այգում, կոմիտասյան երգերի տարածում։ Քաղաքային թափառումներ, բացօթյա նկարչական պլեններ, պաղպաղակուտոցի և ջրոցի։

Խնդիրներ՝

  • խմբային աշխատաքն կատարելու կարողության ձևավորում,
  • քաղաքում, այգում  քայլելու, ճանապարահային կանոննների վերհիշում, պահպանում,
  • սովորած նյութի տարածում, ներկայացում,
  • տեղանքի մաքրության պահպանում

Անհրաժեշտ նյութեր, իրեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
  • սպորտային համազգեստ, արևապաշտպան գլխարկ, լողազգետս, լողաթափեր
  • ուսապարկ, ջուր, սնունդ,
  • գնդակ, մաթեմատիկական լոտո, դոմինո, գուաշ, թուղթ

Երթուղի՝

Պատասխանատու՝ Մելքոնյան Անահիտ

Օգնական՝ Զվարթ Ամբրոյան

Նախագծի նկարագրությունը՝Հարավային դպրոցի «Դելֆիններ» 2- րդ ջոկատի և «Ուրախ արևներ» 4-րդ ջոկատի ճամբարականները ընդհանուր պարապմունքից հետո երթուղիներով շարժվում են Երևանի 2800ամյակի այգի։ Այգում կկատարենք կոմիտասյան երգեր՝ «Լորիկ», «Կաքավիկի գովքը», «Փափուռի»պարերգը, «Էսօր ուրբաթ է»։ Շատրվանների ջրով ճամբարականները կջրեն իրար, կվայելեն ջուրը։ Որից հետո կքայլենք Անգլիական այգի, այգում կիրականացնենք նկարչական պլեներ, ճամբարականները կուտեն պաղպաղակ, կխաղանք բակային խաղեր՝ կարմիր կոճակ, գնդակ։Կխաղանք ռոդարիական, մարզական խաղեր։