Մարզական ստուգատես

«Ես կարողանում եմ մարզվել, կատարել շարային վարժություններ, արագ քայլել, խաղալ մարզական խաղեր, գլորվել ու գլուխկոնծի տալ»:

Առաջին դասարանցիները ներկայացնում են մարզական ստուգատեսը:

Աղայան+Ռոդարի ուսումնական նախագծի ամփոփում

Հեքիաթների քննարկում ռոդարիական հնարքներով

Ռոդարի — «Այ, քեզ շաբաթ»

«Շոկոլադե ճանապարհը»

Հեքիաթախաղ-թատրոն՝ «Կոնֆետի անձրև»

Զատկական, ռոդարիական հորինուկներ

Հորինուկներ ռոդարիական հնարքներով

Հեքիաթախաղ- «Ամենուժեղը»

Շրջված հեքիաթ

Հեքիաթախաղ- Կատուն

Հեքիաթախաղ-«Չալ կաչաղակը»

Հեքիաթախաղ-«Շունը»

Ընտանեկան, ռոդարիական ընթերցումներ

Հորինուկներ

Հեքիաթների շիլափլավ

Ռոդարիական թափառումներ Ջրվեժի անտառապարկում

Գլոր-գլոր դեպի Արևմտյան դպրոց

Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներն այս անգամ Արևմտյան դպրոց հասան ինքագլերներով: Ուրախ ընթացքից ճանապարհը շատ կարճ թվաց: Տեսանյութում կարող եք տեսնել՝ ինչպես ենք լողում, ինչ ենք կարողանում անել:

Աշխատակարգ. 24-28.05

Օտար լեզվի դասավանդողներ

Երկուշաբթի

  • 09:00-09:15` Ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05 Մաթեմատիկա— 3-ական, 4-ական, 5-ական, 6-ական հաշիվ, խնդիրհորինուկներ, աշխատանքային թերթիկի լրացում
  • 10:10-10:55 Շրջակա
  • 11:05-11:50 Ռուսերեն/ Մայրենի՝ <<Ագռավն ու աղվեսը>>, պատմել, քննարկել,, նոր ավարտի հորինում, բակային ընթերցանություն՝ <<Պոչն է թանկ, թե կյանքը>>
  • 12:40-13:35՝ Իմ մեդիաայբենարանը նախագծի ամփոփում/անգլերեն

Продолжить чтение «Աշխատակարգ. 24-28.05»

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ. Դիդի կոնդ

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի 1.1 և 1.2 դասարանի սովորողներ , ծնողներ

Վայրը՝ Օշական

Օրը՝ մայիսի 25

Ժամը ՝ 10:00-15:00
Երթուղի՝ Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ-Մուսալեռ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ-Օշական

111

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, բարձունքի նվաճում: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝ Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները և այլն
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

Ընթացքը՝

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

  • Ճամփորդության վայրի մասին տեղեկությունների փոխանցում
    Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով)
  • Ճամփորդության կանոնների մշակում
  • Ծանոթացնում Մեսրոպ Մաշտոցին, նրա գործունեությանը
  • Ճանապարհի քարտեզի դիտարկում

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

  • Այց Հայոց այբուբենի հուշակոթող
    Շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականցնում, ընթերցում ենք հուշակոթողի վրա գրված տառերն ու արտահայտությունները, ծանոթանում ստեղծման պատմությանը,
  • Դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
    Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը
    3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի ստորոտ, քայլում ենք դեպի բարձունքի ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը

Ամփոփում

Բանավոր մաթեմատիկա 17-21.05.2021

1..Գտի՛ր օրինաչափությունն ու նշի՛ր հաջորդող պատկերը:

Подпись отсутствует

2.Որպես գումարելիներ օգտագործելով միայն 3-ը և 5-ը՝ գրեք թվային արտահայտություն, որի արժեքը լինի 34:

Продолжить чтение «Բանավոր մաթեմատիկա 17-21.05.2021»

«Անձրևը» Դոնալդ Բիսեթ

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
— Վտվտի՛կ, – ասում է Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:

Продолжить чтение ««Անձրևը» Դոնալդ Բիսեթ»

Մայրենիի ստուգատես+ մեդիահմտություններ

Առաջին դասարանի սովորղները ներկայացնում են իրենց հորինուկները։ Ընթերցում են, ցույց են տալիս՝ ինչպես են հորինուկը նաև նկարում paint ծրագրով, ցույց են տալիս ծրագրի գործիքաշարը։

Հովհաննիսյան Վարդան

Продолжить чтение «Մայրենիի ստուգատես+ մեդիահմտություններ»