Ըստ Համագործակցային նախագծի՝ իրականացրինք առաջին փուլը: Սովորորողները նկարում են Արևմտյան դպրոցի դեռևս անծանոթ ընկերներին paint ծրագրով, գրում են փոքրիկ նամակ- նկարագիր:
День: 20 мая 2021
«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ. Դիդի կոնդ
Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի 1.1 և 1.2 դասարանի սովորողներ , ծնողներ
Վայրը՝ Օշական
Օրը՝ մայիսի 25
Ժամը ՝ 10:00-15:00
Երթուղի՝ Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ-Մուսալեռ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ-Օշական

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, բարձունքի նվաճում: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրները՝ Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել
Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները և այլն
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն
Ընթացքը՝
Փուլ 1-ին՝ Նախապատրաստում
- Ճամփորդության վայրի մասին տեղեկությունների փոխանցում
Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով) - Ճամփորդության կանոնների մշակում
- Ծանոթացնում Մեսրոպ Մաշտոցին, նրա գործունեությանը
- Ճանապարհի քարտեզի դիտարկում
Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն
- Այց Հայոց այբուբենի հուշակոթող
Շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականցնում, ընթերցում ենք հուշակոթողի վրա գրված տառերն ու արտահայտությունները, ծանոթանում ստեղծման պատմությանը, - Դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի ստորոտ, քայլում ենք դեպի բարձունքի ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը