Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 և Արևմտյան դպրոցի 1.3 դասարանի սովորողներ
Ժամկետ՝ մայիսի 17-21
Վայրը՝ Հարավային և Արևմտյան դպրոցներ
Նախագծի նպատակը՝ Համագործակցել: Նպաստել երկու առաջին դասարանների սովորողների միջև ընկերական հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը: Սովորողներնին ներառել խմբային աշխատանքի, զարգացնել թիմային աշխատանքի հմտություններ։
Նկարագրություն՝ Նախագծի առաջին փուլում երկու առաջին դասարանի սովորողներին տրվում են միմյանց անունները, սովորողները պատահականության սկզբունքով ընտրում են մի սովորողի անուն, փորձում առանց ճանաչելու պատկերացնել նրան։ Paint ծրագրով նկարում են սեբաստացի ընկերոջն այնպես, ինչպես պատկերացրել են: Նկարի հետ գրում ենք փոքրիկ նամակ:
Երկրորդ փուլում Արևմտյան դպրոցի վեց տարեկանները քայլքով գալիս են դեպի Հարավային դպրոց: Հարավային դպրոցի սովորողները դիմավորում են ընկերներին: Քայլքի ընթացքում հավաքում են ճանապարհին հանդիպող աղբի մնացորդները/այս ճանապարհը պարբերաբար մաքրվում է Հարավային դպրոցի տարբեր սովորողների խմբերի կողմից: Սովորողները ծանոթանում են, քննարկում պատրաստած նկարները: Հարավային դպրոցի բակում իրականացնում են Համբարձման ծեսը:
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգներում:
Ամփոփում ՝