Մաթեմատիկայի կազմակերպումն առաջին դասարանում:

2020-21 ուսումնկան տարին ունեցավ հետաքրքիր ու տարբերվող մեկնարկ վեց տարեկանների համար․ համավարակի՝ արտակարգ և անորոշ հեռանկարով պայմաններով, մայիս ամսից սկսեցինք աշխատել հեռավար։ Մուտքի ճամբարով, ամառային դպրոցով սովորողների հետ կապը եղավ ամբողջ ամռան ընթացքում։ Տեսակապով հանդիպումները վեց տարեկանների հետ ներառում էին տարբեր գործունեությաան ձևեր, այդ թվում մաթեմատիկան։ Սովորողների հետ նախնական մաթեմատիկական գաղափարների հետ հենց այս ընթացքում ենք ծանոթացել՝ համեմատել ենք առարկաներ՝ ըստ ձևի, գույնի , չափի,,

առարկաների տարածական առնչություններ՝ վերև — ներքև, առաջ — հետ, աջ — ձախ, բարձր-ցածր, մոտ — հեռու, ներս — դուրս, վրա — տակ, միջև — մեջտեղ: Քննարկել ենք մասի և ամբողջի հասկացությունը՝ խաղալով, ցույց տալով մեզ և մեր շրջապատող իրեր վրա։

Ֆիզիկական միջավայրում մաթեմատիկան սկզբնական շրջանում միայն բանավոր ենք անցկացրել՝ կիրառելով օրինակներ մեզ, մեզ շրջապատող իրերը, առարկաները։ Յուրաքանչյուր օրը սկսել ենք հաշվելով սովորողներին, հաշվել ենք տղաներին, աղջիկներին, համեմտել ։ Գործածել ենք մեր ամենօրյա առօրյա գործունեություն ձևերը։ Թվանշաները սովորելը զուգակցվել է խաղերով, նկարելով, թխելով ու ծեփելով, ինչը հեշտացնում և հաճելի է դարձնում այս ընթացքը։ Առաջին ուսումնական շրջանում բանավոր մաթեմատիկան զուգակցել ենք paint համակարգչային ծրագրով աշխատանքին։ Սովորողները նկարել են թվանշանները, դրանց աշխարհը, սովորել ենք երկրաչափական պատկերները, ամեն թվանաշանի հետ նկարել համապատասխան թվով, առարկաներ, երկրաչափական պատկեր։ Բառուսուցմանը զուգընթաց, թվանշանը մուտքագրել ենք, մուտքագրել ենք նաև տառերով։

Խնդիրների հորինումը, ներկայացումը և լուծումը մաթեմատիկակն գործունեության ամեն օրվա մաս են կազմում։ Խնդրի համար ևս նյութ ենք դարձնում մեզ շրջապատող բոլոր իրերը, առարկաները, երևույթները։ Սովորողները մեծ ոգևորություն են ապրում , երբ հենց իրենք են դառնում խնդրի հերոս, խնդրի մի մաս։ Բառուսուցմանը զուգաեռ խնդիրը ևս նկարում և մուտքագրում ենք paint ծ

րագրում։ Ուսումնական երրորդ շրջանում սկսում ենք սովորել ինքնուրույն գործածել էլեկտրոնային հասցեն և word ծրագիրը։ Սովորողները տեղում ստանում են առաջադրանքներ, որոնք էլի խաղային են, գունավոր նկարներով, իրենց կողմից սիրված առարկաներով։ Սա կարծում եմ վեց տարեկնեների հետ հաջողված աշխատանքի առաջնային ու գլխավոր պայմանն է։ Թե ֆիզիկակն միջավայրում, թե մեդիահարթակում մաթեմատիկան պիտի մատուցվի գունավոր, հետաքրքիր, իրենց հասկանալի , սիրելի բառապաշարով։ Օրինակ գումարման գործողությունը ներկայացվում է տարբեր գույների պաղպաղակներն իրար միացնելու, իրար հետ հաշվելու եղանակով։ Սովորողի հետ մաթեմատիկան գնում է ընտանեկան դպրոց։ Նա կիրառում է իր սովորածը բացահայտածը տանը՝ խոհանոցում, խաղալիս, աստիճան բարձրանալիս ու իջնելիս։

Մաթեմատիկայի ուսուցման կազմակերպման կարևոր կետ է միջառարկայական կապը Ես և շրջակա աշխարհը դասպրոցեսի հետ: Ես և շրջակա աշխարհը առարկայի նոր, պետական ծրագում որպես կարևոր կետ առանձնացված է գործունեության բազմաձևությունը՝ այդ թվում ճամփորդություններ, դաշտային աշխատանք։ Կարծում եմ այս կետը կմնա անկատար շատ դպրոցներում։ Կրթահամալիրում մաթեմատիկայի պարապմունքները կազմակերպվում են դրսում, դպրոց-պարտեզների խնամված այգիներում, ուսումնական ագարակում, ճամփորդությունների ընթացքում՝ դառնալով միջառարկայական կապերի հրաշալի և կենդանի օրինակ :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s