Կրկնազատիկ

Զատկատոնն ընտանիքներում նշելուց հետո սովորողների հետ զատկական սեղան պատրաստեցինք նաև Հարավային դպրոցի բակում: Ըստ նախագծի երգեցինք զատտկական երգեր, կրկնեցինք, մեր սովորած ասիկները, հանելուկները, խաղացինք զատկական խաղեր:

Կոմիտասյան թափառումներ Հրազդանի կիրճում

Մասնակիցներ՝ Առաջին դասարանի սովորողներ

Ճամփորդության վայր` Մանկական երկաթուղի՝ Հրազդանի կիրճ

Տևողությունը` 12:00-15:30

Օրը՝ 23.04.2021.թ.

Պատասխանատուներ՝ Մելքոնյան Անահիտ, Զվարթ Ամբրոյան, Մնացականյան Մարիամ:

Երթուղի՝ Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սուրբ Սարգիս եկեղեցի, Հրազդանի կիրճ

Նպատակը՝

Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում: Կոմիտասյան երգերի , պարերգերի, աշխատանքային երգերի կատարում այգում: Հրազդանի կիրճով դեպի մանկական երկաթուղի իջնող ճանապարհի մի հատվածի մաքրում (տեղանքով քայլքով իջնել եմ մինչև Մանկական երկաթուղի. ճանապարհին շատ են աղբի կույտերը, սովորողների խմբի հետ նախատեսում ենք մի հատվածը մեր ուժերով մաքրել):

Ճամփորդության նկարագրությունը՝ 

  • Առավոտյան դպրոցից երթուղիներով շարժվում ենք դեպի Հրազդանի կիրճ՝ Մանկական երկաթուղի, իրակացնում ենք․
  • Քայլարշավ Հրազդան գետի մի հատվածով
  • Կոմիտասյան երգերի , պարերգերի, աշխատանքային երգերի կատարում
  • Գարնանային թեմայով բանաստեղծությունների ֆլեշմոբ
  • ֆոտո և նկարչական պլեներ
  • Նշված տարածքի մաքրում

Անհրաժեշտ միջոցներ

  • ճամփորդական ուսապարկ
  • վրձին, թղթեր, գուաշ, ջրաներկ
  • արևապաշտպան գլխարկ
  • թվային միջոցներ՝ ձայնագրիչ, հեռախոս, ֆոտոխցիկ
  • ձեռնոց
  • աղբի տոպրակներ

Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
  • Կոմիտասյան երգերի, պարերգերի ուսուցում

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած, մշակած  երգեր

1.Արև, արև, եկ, եկ

2.Կոտ ու կես

3.Հե՜յ, իմ Նազան

4.Ձիուկ

Նուրի

Զմփիկ-զմփիկ

5.Գնացեք-տեսեք

Ամփոփում