Ջ. Ռոդարի «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ,   այս պատմությունը   ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ: Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.


-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:
Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:
Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…
Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…
Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում :
Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է  :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s