Աշխատակարգ 19-23.04

  • Ռուսերեն՝Վիկտորյա Հովսեփյան
  • Անգլերեն՝ Աննա Գանջալյան
  • Продолжить чтение «Աշխատակարգ 19-23.04»

    Ջ. Ռոդարի «Ամենալավ մարդը»

    Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ,   այս պատմությունը   ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ: Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

    Продолжить чтение «Ջ. Ռոդարի «Ամենալավ մարդը»»

    ԲԱՆԱՎՈՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

    1.Որտե՞ղ է հնարավոր, որ ձին թռչի ձիու վրայով։

    2.Ո՞վ է յուրաքանչյուրին ցույց տալիս իր դեմքը, բայց ինքը դեմք չունի։

    3.Իրար կողք այրվում են մի շքեղ և մի աղքատ տներ։ Ո՞ր տան հրդեհը առաջինը կհանգցնի ոստիկանությունը։

    Продолжить чтение «ԲԱՆԱՎՈՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ»

    Ջանի Ռոդարի

    «Շփոթ պապը » 

    Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

    _Չէ՛, ԿարմիրԳլխարկ…

    _Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.

    _ Կանաչ գլխարկ…

    _Դե՛չէ՛, պապի՛կ, կարմի՛ր, կարմի՛ր գլխարկ:

    _Ա՜խ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և   կարտոֆիլի կճեպներ  տար նրան :

    _Չէ՛, «Գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան :

    _Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:

    _Է՜… է՜, պապիկ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս,  ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:

    _Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:

    _Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.

    _ Ո՞ւր ես գնում, Կարմիրգլխարկ

    _Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է.

    _Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կարմիր…

    _Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.

    _ Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու:

    _Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…

    _Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…

    _Ի՞ն չ ձի: Այնտեղ գայլ էր, չէ՞:

    _Իհակե, գայլ էր: Դե ահա,  գայլն ասում է.

    _Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ, և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:

    _Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:

    _Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո.  շուտ վազիր, գնիր քեզ համար համով, սառը պաղպաղակ…

    Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…