Աշխատակարգ . 05-09.04.2021

  • Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ «Անձրև» , «Երկու ձագուկ», Ղ. Աղայան «Ամենաուժեղը» , Ղ. Աղայան «Սագը» , , ։
  • Продолжить чтение «Աշխատակարգ . 05-09.04.2021»

    Ղազարոս Աղայան

    Ամենաուժեղը
    Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա,  փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ
    /կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
    -Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես:
    Ասաց.
    – Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես:
    Ասաց.
    – Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես:
    Ասաց.
    – Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես:
    Ասաց.
    – Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
    -Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես:
    Ասաց.
    – Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
    -Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես:
    Ասաց.
    – Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
    -Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես:
    Ասաց.
    – Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
    -Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես:
    Ասաց.

    Продолжить чтение «Ղազարոս Աղայան»