Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանցիներ
Ժամկետներ՝ մարտի -ապրիլի 12-ը:
Նպատակը՝
Սովորողներին ծանոթացնել Զատկի ծեսին՝ որպես ազգային և քրիստոնեական ծես , Զատկի խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ / զատկական ավանդույթներին ու սովորույթներին ։
Խնդիրները՝
Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
Ստեղծագործական երևակայության զարգացում
Մեդիահմտությունների զարգացում
Տրամաբանական մտածողության զարգացում
Համագործակցային հարաբերությունների զարգացում
Ածիկ -Զատիկից 10-15 օր առաջ ցորենով ,գարիով և այլ հատիկներով հետաքրիր և անսովոր ածիկ-մարդուկներ , ածիկ — բացիկներ , ածիկ — նվերներ ենք պատրաստում։
Զատկածառ —Տոնից մեկ շաբաթ առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով , զատկական խաղալիքներով, ճուտիկներով, ադիբուդիով։
Մայրենի -Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են զատկական ասիկներ,հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ, ասույթներ, բանաստեղծություններ։ Զատիկ, ձու, Ակլատիզ ․․․ և այլ զատկական բառերով նոր բառեր ենք կազմում , այդ բառերով հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ են հորինում ։
Մեդիատեխնոլոգիա+տեխնոլոգիա- Հորինած պատմությունները փորձում ենք մուտքագրել և նկարել: Պլաստիլինով, խմորով պատրաստում ենք զատիկներ:
Մաթեմատիկա — Զատկական խնդիրներ են հորինում և լուծում։
Ամփոփում՝