Մասնակիցներ` Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ
Ժամանակացույց՝ մարտի 16-ից ապրիլի 12-ը
Նպատակն ու խնդիրները
- Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը:
- Ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների բնութագիրը:
- Ձևավորել սեփական մտքերը, զարգացնել կարծիք արտահայտելու կարողություն, հաղորդակցական կարողություններ:
- Զարգացնել սովորողի բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:
Գործողությունների ընթացքը՝
- Ռոդարի և մեդիա՝ սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում:
Ռոդարիական հնարքների կիրառում՝
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթների խառնաշփոթ
- Շուռ տված հեքիաթներ
- Իսկ հետո ի՞նչ եղավ
- Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
- Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
- Թարս հարցեր
Հնարների կիրառման արդյունքը՝ ռադիոթողարկումների տեսքով:
Հեքիաթներ՝ Պաղպաղակե դղյակը , Թարս հարցեր , Կապույտ լուսացույցը, Կոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհը…
Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝ Ցրված Ջովանին , Չիպոլինոյի արկածները:
Ստեղծագործությունները`
- Ղ․ Աղայան՝ Արևի հրամանը
- Ղ․ Աղայան՝ Արևի ճառագայթները
- Ղ.Աղայան՝ «Ամենաուժեղը»
- Ղ. Աղայան՝ «Արև, արև»
- Ջ․ Ռոդարի՝ Կոնֆետի անձրևը
- Ջ․ Ռոդարի՝ Ոչ մի բանից մարդուկը
- Ջ. Ռոդարի՝ «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»
- Ջ. Ռոդարի՝ «Այ քեզ շաբաթ»
- Ղ. Աղայան՝ «Մանուշակ»
Ուսումնական նյութեր.
Աղայանի մանկական ստեղծագործություններ
Նախագծի ամփոփումը՝ բլոգում, կայքում